Ինչո՞ւ է անհանգստացած Լևոն Տեր-Պետրոսյանը.7or.am

ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանիգլխավորած Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ: ՀԱԿ-ը, մասնավորապես, առաջարկում է Նիկոլ Փաշինյանին 1 տարի անց նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և անցնել կիսանախագահական համակարգին:

ՀԱԿ-ի առաջարկն արտաքուստ բխում է Փաշինյանի շահերից, բայց իրականում Տեր-Պետրոսյանն անհանգստացած է սեփական ճակատագրով:

Բանն այն է, որ և՛ Տեր-Պետրոսյանի, և՛ Փաշինյանի թիմերը, որոնք գաղափարական ու քաղաքական առումով նույն թևն են ներկայացնում, արձանագրել են, որ գործող վարչապետի վարկանիշը ամեն օր անկում է գրանցում, ինչպես նաև փաշինյանենք պարտվում են տեղեկատվական դաշտում: ՀԱԿ առաջնորդն, ըստ այդմ, անհանգստացած է, որ ժամանակի ընթացքում Փաշինյանը կարող է հեռացվել ասպարեզից մոտավորապես այնպես, ինչպես եկել է իշխանության, քանզի խորհրդարանական կառավարման համակարգն այդ հնարավորությունը տալիս է:

Տերպետրոսյանենք շատ լավ հասկանում են, որ Փաշինյանի հեռացման արդյունքում հանրության մոտ կառաջանա Փաշինյանի բացած «Պանդորայի արկղը» մինչև վերջ բացելու և ընտրական արատավոր գործընթացները հիմքից, այսինքն՝ 1995-1996 թվականներից բացելու պահանջ: Իսկ դա լրջորեն կարող է հարվածել Տեր-Պետրոսյանին: Հենց դա է պատճառը, որ ՀԱԿ-ն առաջարկում է Փաշինյանին վերցնել նախագահի առաջնային մանդատ ու ապահովագրվել իշխանազրկումից: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ եթե Փաշինյանը գնա Տեր-Պետրոսյանի առաջարկած ճանապարհով, ապա հանրության ճնշող մեծամասնության մոտ կամրապնդվի այն վարկածը, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի քաղաքական աշակերտն է, և 2018-ի գարնանը մենք ոչ թե «Նոր Հայաստանի» նոր իշխանություն ենք ձևավորել, այլ ընդամենը տեղի է ունեցել հին՝ տերպետրոսյանական Հայաստանի ռեստավրացիա՝ Փաշինյանի դեմքով: Իսկ դա ոչ պակաս վտանգավոր է Փաշինյանի համար, քան օրեցոր մաշվող վարկանիշը:

Լևոն Տեր-Պետրոսյանի հանրային վարկանիշը գրեթե զրոյական է, և նրա հետ ասոցացումը, ինչպես նաև նրա առաջարկների իրագործումը Փաշինյանի վարկանիշի անկումն է՛լ ավելի սրընթաց կդարձնի:

Մեկ տարի անց սահմանադրական հանրաքվեի անցկացումը կարող է վերածվել Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքական գործընթացի: Իսկ եթե որոշեն կեղծել քվեարկության արդյունքները, ապա կեղծիքներին հակազդելու քաղաքական գործիքակազմը լիուլի հնարավորություն կտա հասնել արտահերթ ընտրությունների և վարչապետափոխության:

Պետրոս Ալեքսանյան

7or.am

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով