«Եթե ՀՀ կառավարությունը այլևս բան չունի անելու մեր երկրի համար, ապա ես կառավարության գործունեության և իմ հարկերից նրանց համար աշխատավարձի գոյացման իմաստ այլևս չեմ տեսնում»Գևորգ Գրիգորյան

«Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաեւ՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար:»
©️ ՀՀ վարչապետ

Հարգելի ընկերներ,
տեսնելով այս գրառումը, ես վերջնականապես համոզվեցի, որ բացի ոմանց կարգավիճակից այլ բան մեր երկրում չի փոխվել…
Ինքս իմ համար ես շատ բան եմ արել, ինչպես նաև շատ բան եմ արել մեր երկրի առողջապահական ոլորտի և սովորական քաղաքացիների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե ՀՀ կառավարությունը այլևս բան չունի անելու մեր երկրի համար, ապա ես կառավարության գործունեության և իմ հարկերից նրանց համար աշխատավարձի գոյացման իմաստ այլևս չեմ տեսնում:

Այո՛, ՀՀ կառավարություն ՊԱՐՏԱՎՈՐ Է իմ, քո և մնացած ՀՀ քաղաքացիների համար ստեղծել հարմարավետ աշխատանքային, լավ ապրելու և այլ պայմաններ… կառավարության միակ գործառույթը չմշակված և կոռուպցիոն ռիսկերով լի օրենքներ գրելը կամ հարկեր հավաքելը ու պարգևավճարներ բաժանելը չէ… ՀՀ կառավարությունը ոչ թե ղեկավար է, այլ ծառայող և կոչված է ծառայելու Հայաստանի Հանրապետությանը…

ՀՀ կառավարությունը ՊԱՐՏԱՎՈՐ է ապահովել իմ, քո և մնացած ՀՀ քաղաքացիների ներքին և արտաքին անվտանգությունը… թե՞ արդեն ես պետք է ապահովեմ իմ և իմ ընտանիքի անվտանգությունը…
ՀՀ կառավարությունը պարտավոր է շատ բան անել ՀՀ քաղաքացիների համար, իսկ կառավարության ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ձևավորվում են միայն իր ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ արդարացի իրականացնելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնպես, որ, եթե կառավարության փոխարեն ես պետք է ստեղծեմ, պաշտպանեմ, ապահովեմ, իրականացնեմ, ֆինանսավորեմ, աշխատեմ, քննարկեմ և այլ գործառույթներ անեմ, ապա ինձ պետք չէ նման կառավարություն և այսուհետ ես ավելի հետամուտ կլինեմ, որպեսզի կառավարությունը (մասնավորապես իմ` առողջապահության ոլորտում) իր ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ կատարի պատշաճ:

Ինձ միանալ ցանկացոզները կարող են գրել ինձ անձնական նամակով

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ՝Գևորգ Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով