Արարատ Միրզոյանի վարորդ ընկերը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերջապես իր վարորդ ընկերոջն էլ աշխատանքի տեղավորեց խորհրդարանում․ երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սամվել Մելիքսեթյանը՝ հեղափոխության օրերին Միրզոյանի քայլընկերը։

Իշխանության գալուց հետո Միրզոյանի հովանավորչությամբ նա նշանակվեց Մարզահամերգային համալրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հավակնում էր դառնալ նաև տնօրեն, սակայն այս պաշտոնին հավակնում էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հովանավորյալ Կարեն Կազարյանը՝ Շարմի Կարենը, և Ավինյանը հաղթեց այս պայքարում, ու ՄՀՀ տնօրեն դարձավ նրա թեկնածուն։

Սամվել Մելիքսեթյանը հեղափոխությունից առաջ «Անի» հյուրանոցի վաստակավոր վարորդն էր և տուրօպերատորի ավտոբուսով Հայաստան եկածներին էր ման տալիս այս ու այն կողմ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Այնքան տականք ես ու ողորմելի, որ քեզ թշնամին կհրաժարվի դատել».Արշակ Սարգսյան

20.01.2021

Ն.Փ.-ն հավաքագրվել է բրիտանական հատուկ ծառայության՝ MI 6-ի կողմից, ծածկանունը՝ «Խմբագիր». ArmVoice

24.01.2021

Խնդրում եմ՝ ովքեր մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը, պատասխանել 3 հարցի. Միքայել Մինասյան

24.01.2021

Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն . Նարեկ Մալյան

23.01.2021

Նախկինում 44 օր սեփական ժողովրդին միտումնավոր մահվան տանող վարչապետ չի եղել՝ «հաղթելու ենք» արծրունյան ստի ներքո.Արփինե Հովհաննիսյան

20.01.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով