Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. ՀՀԿ-ն վերահաստատում է

Загрузка...

Հ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Անփոփոխ մնաց կալանքի ժամկետը երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Էս որոշումը հարյուր տոկոսով քաղաքական բնույթի որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում կայացված։ Իրավաբանությունն էս որոշման մեջ հավասար է զրոյի: Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է»,- լրագրողների հետ զրույցում պաշտոնապես հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու Վերաքննիչ դատարանի որոշումը՝՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց.  «Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ հարուցելու առաջին իսկ օրվանից Հանրապետական կուսակցությունը դատապարտել է իրավապահ համակարգի գործողությունները: Այդ մասին կուսակցությունը մի քանի անգամ հանդես է եկել դատապարտող հայտարարություններով: Այսօր էլ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ երկրորդ նախագահը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է: Սա Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, նրա նախագահի, ղեկավարության եւ իմ անձնական տեսակետն է, որը այս ընթացքում որեւէ հանգրվանում չի փոփոխվել»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Աջափնյակի թաղապետը 6 ամսում 100- 150 հազար դոլարանոց տուն է կառուցել

14.01.2020

Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանության հետքերով

17.01.2020

Դանիել Իոաննիսյանը, ծառայելով օտարերկրյա շահերին, արդեն զբաղված է մեր երկրի ազգային անվտանգության դեմ գործունեությամբ.Արման Ղուկասյան

14.01.2020

20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

18.01.2020

«Պարոն նախարար,նկարները տեղադրում եմ ,որ թարմացնեք ձեր հիշողությունը».Նունե Ներսիսյան

16.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...