Ամենաբարձր պաշտոնյան՝ սթրեսի մեջ. «Հրապարակ»

Երբ դու խոսում ես, պետք է հաշվի առնես, որ յուրաքանչյուրը «լսում» է այն, ինչը հաճելի է կամ հակառակը՝ տհաճ իր ականջին։

Մեկը Նիկոլ Փաշինյանի երկօրյա ելույթներից առանձնացնում է աղքատության հաղթահարման իշխանական «բանաձեւը», մյուսը՝ հաթաթաներն ու հեգնանքը, երրորդը՝ հատուկենտ, վախվորած քննադատությունների հանդեպ մերժողական վերաբերմունքը, չորրորդը՝ ՀԴՄ-ներ խփելու հորդորը, հինգերորդը՝ կրուտիտներն ու ժարգոնը, վեցերորդը հիանում է նրա՝ «շշպռելու» շնորհքով, վեցերորդը հռետորական ձիրքով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ես հերթական անգամ արձանագրում եմ, որ ԱԺ բարձր ամբիոնից, ամենաբարձր պաշտոնյայի շուրթերից հնչում են հերթական «օդում կախված լուրերը», մեղադրանքները՝ նախկին ու ներկա ընդդիմախոսների, լրատվամիջոցների, ՀՀ շարքային «աղքատ եւ ծույլ» քաղաքացիների, իր լավատեսությունը չկիսողների, իրենց 8-9 ամսյա գործունեությամբ չհիացողների հասցեին։

Ըմբռնումով եմ մոտենում՝ ծանր բեռ է դրված իշխանության ուսերին եւ կան բոլոր նախադրյալները այդ բեռից սթրեսի մեջ ընկնելու, անհաջողությունների պատճառներն արար աշխարհի վրա բարդելու, անհամբերություն դրսեւորելու համար։

Ի վերջո, ոչ ոք չի կարող ժխտել, որ իրավիճակը բարելավելու ցանկությունը մեծ է։ Այլ բան է, որ կարողություններն են սահմանափակ։ Եվ եթե երկրում բան չի փոխվում, ոչ Էդմոն Մարուքյանն է մեղավոր, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ ԶԼՄ-ները, ոչ էլ միջազգային հանրությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզապես՝ մենք իրավունք ունենք պահանջելու, որ 9 ամսում գոնե սեփական խոսքին հետեւելու, անապացույց հայտարարություններ չանելու, աջուձախ մեղավորներ չփնտրելու իմաստնություն ձեռք բերեին մեր երիտասարդ իշխանավորները։ Հասկանային, որ ավելի լավ է չափազանցված քննադատություն հնչի, քան քննադատողների հանդեպ ատելություն ու ցասում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով