Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հասկանում Փաշինյանի տրամաբանությունը

Загрузка...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը մտադիր չէ «տարածքներ զիջել հանուն խաղաղության»:  Այս մասին հայտնում է Trend.az-ը։

«Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների անկյունաքարը հենց հայկական զինուժի դուրս բերումն է Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից»,- գործակալությանն ասել է երկրի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ նշելով, որ ՀՀ վարչապետի հայտարարությունը դրդում է իրենց մտածել հայկական կողմի՝ բանակցություններից հրաժարվելու մասին:

yerevan.today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...