44 օրը քիչ ժամանակ չէր հացադուլի մասին իմանալու եւ իրազեկելու համար. Վարուժան Ավետիսյան

Загрузка...

Միթե դժվար էր պատշաճ մարդկային ու մասնագիտական վերաբերմունքով եւ անհրաժեշտ բժշկական հսկողությամբ կանխել ողբերգությունը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սասնա  ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն՝ անդրադառնալով  Haynews.am  կայքի պատասխանատու, անազատության մեջ գտնվող 51–ամյա Մհեր Եղիազարյանի մահվանը։

«Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, այսօր ՔԿՀ-ում մահացել է 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանը։

Անմարդկային եւ անընդունելի այս երեւույթը եւս մեկ անգամ փաստում է, որ արդարադատության համակարգը, հատկապես՝ քրեակատարողական ծառայությունը, շարունակում են հիմնված մնալ խորհրդաբոլշեւիկյան մարդատյաց արժեքների ու սկզբունքների վրա եւ դեռեւս շատ հեռու են 21-րդ դարի արժեքային ընկալումներից ու չափանիշներից։

Ինչո՞վ էին զբաղված Արդարադատության նախարարությունը եւ մյուս պատկան մարմինները։ Միթե դժվար էր պատշաճ մարդկային ու մասնագիտական վերաբերմունքով եւ անհրաժեշտ բժշկական հսկողությամբ կանխել ողբերգությունը։

Զարմանալի է նաեւ ԶԼՄ-ների քար լռությունը։ 44 օրը քիչ ժամանակ չէր հացադուլի մասին իմանալու եւ հանրությանն իրազեկելու համար։

Արդարադատության նախարարությունը, գոնե այս հերթական ողբերգությունից հետո, պարտավոր է.

1. ժամ առաջ առավելագույն ամբողջական տեղեկույթ տրամադրել հանրությանը Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ,

2. վերջ տալ իր ինքնագոհ ու ջայլամային վարքագծին եւ գերկարճ ժամկետում հանրային քննարկման ներկայացնել մարդու եւ նրա իրավունքների գերակայության վրա հիմնված փոփոխությունների ռազմավարության նախագիծ, որը կերաշխավորի քրեակատարողական համակարգի արդիականացումն ու մարդկայնացումը»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...