«168 ժամ». Ամենայն պատասխանատվությամբ հայտա­րարում եմ, որ գործընթացը գնում է Ադրբեջանի սցենարով. Դավիթ Շահնազարյանը՝ ԼՂ խնդրի մասին

«Ամենայն պատասխանատվությամբ հայտա­րարում եմ, որ գործընթացը գնում է Ադրբեջանի սցենարով: Ավելին՝ այն տարբերակը, որը մերժ­վել էր Սերժ Սարգսյանի կողմից, այս ոգով առաջ շարժվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դա չի ստանալու, այլ ստանալու է շատ ավելի քիչ»,-

«168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգու­թյան ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը՝ մանրամասն անդրադառ­նալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ այն, ինչ հիմա բանակցվում է, ոչ թե խաղաղության պայմանագրի շուրջ է, այլ ընդամենն այն բանաձևն է, որի մասին բազմիցս ասել է, այ­սինքն՝ տարածքներ՝ անվտանգության դիմաց, ոչ թե՝ կարգավիճա­կի դիմաց: «Ի՞նչ է անվտանգությունը, ի՞նչ տիպի անվտանգու­թյուն, ամեն դեպքում դա կարգավիճակ չէ, այսինքն՝ սա խնդրի քաղաքական լուծումը չէ, և իրենք հիմա, ես վստահ եմ, որ առնվազն եռանախագահողները շատ լրջորեն աշխատում են այդ պայմա­նագրի տեքստի վրա, եթե արդեն չեն ավարտել, ապա դա քաղա­քական կարգավորման փաստաթուղթ չէ:

Ավելացնեմ, որ ըստ էու­թյան սա 1997 թվականի, այսպես կոչված, «փուլ առ փուլ» կարգավո­րումն է, չնայած վերջնական կարգավորումը չէ, այդ տարբերակի փիլիսոփայությունն է, ինչ-որ տարրեր կարող է փոխված լինեն, բայց փիլիսոփայությունը նույնն է, այսինքն՝ ստատուս-քվոյի փո­փոխություն, ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին անվտան­գության դիմաց ընդամենը, ոչ կարգավիճակի»,- ասել է Դավիթ Շահնազարյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով