Daily Archives: 16.01.2019

H1N1-ը հասավ երեխաների՞ն. «Սուրբ Ասվածամայր» հիվանդանոցում մեկ օրում երկու երեխա է մահացել. lurer.com

Գիշերը «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնում 6 ամսական երեխա է մահացել։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց երեխայի հարազատներից Ռոբերտ Գևորգյանը։ Վերջինս իր վրդովմունքը հայտնեց Առողջապահության նախարարության նկատմամբ, որը հիվանդանոցները չի ապահովում անհրաժեշտ դեղորայքով, ինչի հետևանքով տարբեր հիվանդանոցներում երեխաների մահվան դեպքեր են գրանցվում․ «Երեխան՝ Կամո Մարտիրոսյանը, 38 աստիճան տաքությամբ տեղափոխվել է «Սուրբ Ասվածամայր» ԲԿ։ 2 օր վերակենդանացման բաժանմունքում պարալիզացված վիճակում… Կարդալ ավելին »

Տուն ենք ուղարկելու այս իշխանություններին, նրանք անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար սկիզբ առավ շարժումը. Հ. Մարգարյան

Մենք շատ հեռու ենք ժողովրդավարությունից ու անկախ դատական համակարգ ունենալուց: Այս մասին Արցախում մեկնարկած ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվել է մի քաղաքական ուժի իշխանություն, որը, իր ձեռքում կենտրոնացնելով օրենսդիր, գործադիր իշխանությունը, իր ճնշման տակ է պահում դատական իշխանությունը, չորրորդ իշխանությունը: Խախտվել է կառավարման խորհրդարանական համակարգի կարևորագույն… Կարդալ ավելին »

Պատգամավորները չգիտեն օրհներգի հեղինակին և թե ինչ են խորհրդանշում դրոշի գույները

Armday.am-ը հարցում է անցկացրել Ազգային ժողովում՝ պարզելու համար, թե ինչ գիտեն ԱԺ պատգամավորները ՀՀ դրոշի, օրհներգի և մի շարք այլ բաներ մասին: Պարզվում է, որ  Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նույնիսկ չգիտի, թե ով է օրհներգի հեղինակը, չգիտի նաև, թե ինչ են խորհրդանշում ՀՀ պետական դրոշի գույները:

Օրը ամեն հիվանդանոցում 3 երեխա է մահանում, դեղ չունեն որ երեխաներին բուժեն, որից մի երեխա 6 ամսական այսօր մահացավ իմ հարազատներից մեկի երեխան

Ռոբերտ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Օրը ամեն հիվանդանոցում 3 երեխա է մահանում, դեղ չունեն որ երեխաներին բուժեն, որից մի երեխա 6 ամսական այսօր մահացավ իմ հարազատներից մեկի երեխան ու ոչ մի տեղ չի լուսաբանվում ինչ է կատարվում, դեղ չունեն ասում են դրսից ասեք բերեն, դեղը մինչև գտնում են մինչև տեղա հասնում արդեն ուշա, սա… Կարդալ ավելին »

1300 բժշկի ստորագրություն և 3300 էլեկտրոնային ստորագրություն. Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ բժիշկների ստորագրահավաքը ներկայացվել է վարչապետին

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ բժիշկների ստորագրահավաքը երեկ ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան: «Երեկվա դրությամբ 1300 ստորագրություն կար բժիշկներից, սակայն դեռևս շարունակում են դիմել բժիշկներ, այդ թվում՝ նաև մարզերից, որոնք ցանկություն են հայտնում միանալ ստորագրահավաքին»,-ասաց նա և նշեց, որ բացի… Կարդալ ավելին »

Սորոսի հիմնադրամի կողմից իմ դեմ նախապատրաստվող սադրանքի և դրանից առրևույթ քրեական հոդված ստանալու` նրանց ցանկությունների մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սորոսի հիմնադրամի կողմից իմ դեմ նախապատրաստվող սադրանքի և դրանից առրևույթ քրեական հոդված ստանալու` նրանց ցանկությունների մասին Ուրեմն մարդկանց պարբերաբար դատի տալու սովորություն ունեցող Daniel Ioannisyanը լավ հասկանալով, որ իմ դեմ դատական հայց ներկայացնելն ու դրանով իմ գործունեությունը սահմանափակելն այս պահին անհնար է իր վարձկանների միջոցով անցել է ինձ սադրելու և քրեական հանցագործության «դրդելու» գործին:… Կարդալ ավելին »

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը

  Թատերական կյանքում Ռաֆայել Ջրբաշյանի վաստակն անուրանալի է, նա 1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի… Կարդալ ավելին »

ԱԺ փոխնախագահների համար նոր մեքենաներ կգնեն. ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանի ղեկավարությունը որոշել է իրեն ճոխություններ թույլ տալ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանին, էդուարդ Շարմազանովին եւ Միքայել Մելքումյանին սպասարկած ավտոմեքենաները այժմ տրամադրվել են հանձնաժողովի նախագահներին: Իսկ ԱԺ նոր փոխնախագահների՝ Ալեն Սիմոնյանի, Լենա Նազարյանի եւ Վահե Էնֆիաջյանի համար ԱԺ ղեկավարությունը գնելու է նոր սերնդի «Տոյոտա Քեմրի»… Կարդալ ավելին »

Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 20-ի որոշմամբ` Սասուն Խաչատրյանը մեկօրյա արձակուրդ է մեկնել հենց դեկտեմբերի 21-ին, այնուհետեւ նա վերադարձել է աշխատանքի: Սակայն իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն` չի բացառվում, որ Սասուն Խաչատրյանին կրկին ուղարկեն արձակուրդ, այս անգամ՝ անվերադարձ: Մեկնաբանությունների… Կարդալ ավելին »