Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Չի բացառվում, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 20-ի որոշմամբ` Սասուն Խաչատրյանը մեկօրյա արձակուրդ է մեկնել հենց դեկտեմբերի 21-ին, այնուհետեւ նա վերադարձել է աշխատանքի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն` չի բացառվում, որ Սասուն Խաչատրյանին կրկին ուղարկեն արձակուրդ, այս անգամ՝ անվերադարձ: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից հայտնեցին, որ դեկտեմբեր ամսին Սասուն Խաչատրյանը կարճ արձակուրդի է գնացել:

«Իսկ Ձեր այն հարցին, որ նա կրկին հնարավոր է գնա արձակուրդ եւ այլես չվերադառնա իր պաշտոնին, նշենք, որ ծառայությունը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, ուստի եւ Սասուն Խաչատրյանը մտադիր չէ արձակուրդ մեկնել»,- պատասխանել են ՀՔԾ-ից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով