Daily Archives: 05.01.2019

«Մարիաննա»-ն հունվարի 9-ի թթվասերն իրացնում է այսօր. Դավիթ Պիպոյան

Հ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` տեղեկացնելով, որ «Մարիաննա» ընկերությունը հունվարի 9-ի թթվասեր է իրացնում: «Աշխատանքի դուրս գալու օգուտ/վնասները։ «Մարիաննա»-ն ապագայի թթվասեր է հավեսով իրացնում հունվարի 9 արտադրության օրով»,- գրել է Դ. Պիպոյանը։

Բոլորդ ձեր բաժին պատասխանատվությունը կրելու եք թե՛ լռելու, թե՛ հանցավոր անգործության համար

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Երևանցիներ ջան, հիշում եք չէ՞ Տարոն Մարգարյանի իշխանավարման ժամանակ ցանկացած բացասական երևույթ վերջում կապում էիք չընտրված լինելու հետ ու ասում, որ հենց էդ չընտրված լինելն ա դրա պատճառը: Հիմա ունենք 80 տոկոսանոց քաղաքապետ ու ինչքան էլ ձեզանից շատերը ձեններդ կտրել եք, ունենք մարդկանց բերանները մտնող… Կարդալ ավելին »

Աղբամանները նկարելը և ֆեյսբուքում հրապարակելը սկսել էր Նիկոլ Փաշինյանը

Երևանու ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել մայրաքաղաքում կուտակված աղբի վերաբերյալ: «Հիմա դուք ո՞ւմ եք հեգնում, ո՞ւմ եք անազնիվ կոչում, ո՞ւմ եք դժբախտ համարում․․․ Քաղաքապետի տեղակալը հեգնում է թե «աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը, հավատացեք, մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ ճանապարհը չէ», ասում է ափսոսացեք ձեզ,… Կարդալ ավելին »

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը». Անի Սամսոնյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավագանու վերջին հերթական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, չդիմանալով մեր կողմից արտահայտված հանրային տրանսպորտի վերաբերյալ մտահոգություններին, անցավ անձնական դաշտի սահմանագիծը և վիրավորեց մեզ և իր քաղաքական ուժի ու մեր նախկին գործընկերներին։ Ինչպես տեսնում եք լուսանկարից, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ևս… Կարդալ ավելին »

Նիկո՛լ ջան, սիրուն չի կամ՝ աղբը ոգեշնչում է իշխանություններին politik.am

Տոնական օրերը եկան ապացուցելու, որ աղբը Երևան քաղաքում խնդիր է՝ անկախ նրանից, թե ով է այդ պահին իշխանության գլխին։ Տոնական օրերի աղբը եկավ ապացուցելու նաև, որ քաղաքացիների խնդիրների նկատմամբ քաղաքայինիշխանությունները նույնքան անտարբեր և ցինիկ են, եթե անգամ իշխանության եկածները «հեղափոխականներ են»։ Տոնական Երևանը աղբի մեջ կորած է, ու այս հանգամանքը չի անհանգստացնում քաղաքային իշխանություններին, այլ… Կարդալ ավելին »

«Շրջանառության հարկի բարձրացումը կվնասի ՀՀ տնտեսությանը, այդ թվում՝ գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը». Դավիթ Երեմյան

Արդեն տեղեկացրել ենք, որ «Հայկական ռեստորանների միությունը» հունվարի 3-ին հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մեկ օրով միության 100-ից ավելի ռեստորաններ՝  ի նշան բողոքի, կփակեն իրենց  դռներն այցելուների առջև, քանի որ Հարկային օրենսգրքով նախատեսված է, որ հունվարի 1-ից շրջանառության հարկը 6 տոկոսից կդառնա 8 տոկոս, իսկ արդեն հաջորդ տարի՝ 10 տոկոս, այսինքն՝ կավելանա ևս երկու տոկոսով։… Կարդալ ավելին »

Եթե աղբը շատ ա, ուրեմն ժողովուրդը շատ ա ուտում. Փաշինյանի թիմի ավագանու անդամ

«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Իմ քայլը դաշինքի ներկայացուցիչ, Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը  մեկնաբանում Երևանում աղբի շատ լինելը: «Եթե աղբը շատ ա, ուրեմն ժողովուրդը շատ ա ուտում: Եթե շատ ա ուտում, ուրեմն փող ունի: Վատ կլինի, երբ աղբը քիչ լինի…»։