«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը». Անի Սամսոնյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ավագանու վերջին հերթական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, չդիմանալով մեր կողմից արտահայտված հանրային տրանսպորտի վերաբերյալ մտահոգություններին, անցավ անձնական դաշտի սահմանագիծը և վիրավորեց մեզ և իր քաղաքական ուժի ու մեր նախկին գործընկերներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես տեսնում եք լուսանկարից, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ևս չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը և անցնում են վիրավորանքների։

Սա գործելաոճ է։

Սա մակարդակ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա քաղաքական անհանդուրժողականության մշակույթ է։

Սա Երևան քաղաքի նկատմամբ՝ որպես ԸՆՏՐՎԱԾ ավագանու անդամի կողմից անթույլատրելի վերաբերմունք է, վարքագիծ քաղաքի նկատմամբ, քաղաքացիների բարձրացրած խնդրի նկատմամբ։

Հարգելի գործընկերներ, այս տենդենցը լավ հեռանկարներ ձեզ և բոլորիս չի խոստանում։

Նշեմ նաև, որ մեր այս գործընկերը այսօր ստացել է պատգամավորի մանդատ։ Շնորհավորում եմ»: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով