«Պարտադիր պաշտոնական կա՞րգ, թե՞ չտեսություն»Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարտադիր պաշտոնական կա՞րգ, թե՞ չտեսություն: Խնդրում եմ քաղաքագիտական տարբեր ուղղությունների տեխնոլոգներ, պետական համակարգի, պրոտոկոլի մասնագետներ, այպես կոչված իմիջմեյքերներ բացատրել, արդյոք պետական բարձրաստիճան պաշտոնյաները (նախագահ, վարչապետ, փոխվարչապետ, ԱԺ նախագահ և փոխնախագահներ և այլն) պարտավո՞ր են քայլել թիկնապահների ուղեկցությամբ, պարտադի՞ր է, որ նրանց թիկնապահները կամ օգնականները նրանց օգնեն վերարկուն հանելու և հագնելու, անձրևի, արևոտ օրվա դեպքում ոչ թե պաշտոնյաներն, այլ նույնպես թիկնապահները նրանց գլխավերևում պահեն հովանոցը, ծառայողական մեքենա նստելուց, սպասեն մինչև նույն թիկնապահը բացի, նստելուց հետո փակի մեքենայի դուռը, որևէ պաշտոնական, կամ ոչ պաշտոնական նիստի մասնակցելուց նույն թիկնապահը աթոռը մոտեցնի պաշտոնյայի հետույքին, ելնելուց՝ հեռացնի, և այսպես շարունակ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով