Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ սկսված ստորագրահավաքին արդեն իսկ միացել են 800-ից ավելի բժիշկներ 168.am

Օրեր շարունակ մեր հասարակությանը փոթորկում է լուրն այն մասին, թե 1996թ. 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հրեշավոր սպանության գործով նախ գնդակահարության, ապա պատժատեսակը ցմահ ազատազրկմամբ փոխարինված, ներկայումս «Նուբարաշեն» որեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Մհեր Ենոքյանին ներելու նախագծին Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովը` նախարար  Ա. Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել, և այժմ գնդակը ՀՀ վարչապետի ու նախագահի դաշտում է, և նրանք պետք է որոշեն` կլինի՞ Ենոքյանը ազատության մեջ, թե՞ ոչ:

Այս լուրի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել շատ հրապարակային գործիչներ, լրագրողներ, իրավաբաններ, հասարակության շրջանում կշիռ ունեցող այլ անձինք, որոնց ճնշող մեծամասնությունը դեմ է Մհեր Ենոքյանին ներելուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմնական փաստարկն այն է, թե ինչպես կարելի է և հնարավոր ներել մեկին, ով երբեք չի զղջացել իր կատարած հանցանքի համար ու չի ընդունում այն:

Ինչևէ, կան նաև այնպիսինները, ովքեր համարում են, որ 23 տարին բավական է, մարդն ուղղվել է, ազատազրկման տարիներին բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել, գրքեր է գրում և այլն:

Տուժող կողմի իրավահաջորդները` դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնողներն ու քույրը, կտրականապես դեմ են Մ. Ենոքյանին ներում շնորհելուն, իսկ արդեն իսկ հրապարակային հարցազրույցների ու նախագահին ու վարչապետին ուղղված բաց նամակներում կոչ են արել չներել նրան, քանի որ կա գործող դատավճիռ, համաձայն որի` հենց Ենոքյանն է այդ հրեշավոր հանցագործության գաղափարը հղացողը, կազմակերպիչն ու հիմնական իրագործողը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ահա 168.am-ին հայտնի դարձավ, որ Հանրապետության տարբեր հիվանդանոցների թվով 800-ից ավելի բժիշկներ ստորագրահավաք են իրականացրել, որով իրենց բացասական վերաբերմունքն են հայտնում Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման լուրին:

Հիշեցնենք, որ Իոսիֆ Աղաջանովի հայրը` պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, երկար տարիներ զբաղեցնում է Բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը, և երկրի բժշկական համայնքը իր զորակցությունն է հայտնում իրենց գործընկերոջը, հարգված գիտնականին:

168.am-ը տեղեկացավ, որ ստորագրահավաքին միացել են մասնավորապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Շենգավիթ», «Մուրացան» բժշկական կենտրոնների, «Միքայելյան վիրաբուժության կենտրոնի», «1-ին համալսարանական կլինիկայի» , «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «2-րդ բուժմիավորման», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի»` Մարգարյան ծննդատան, «Ուիգմոր» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնների բազմաթից բուժաշխատողներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով