Կամավորները այցելեցին նշված հասցեով,պարզվեց, որ հրապարակված լուրերը բացարձակ սուտ էին

Երեկ եւ այսօր, հիմք ընդունելով shamshyan.com կայքում հրապարակած տեղեկությունը, բազմաթիվ կայքեր լուրեր էին տարածել, որ Քանաքեռ Զեյթուն համայնքի բնակիչ մի տղամարդ, չկարողանալով օգնություն ցուցաբերել իր վիրավոր շանը, ցանկացել է ինքնասպան լինել՝ վնասելով երակները, եւ հոսպիտալացվել է։

Այսօր մեր կամավորները այցելեցին նշված հասցեով, որպեսզի ծանոթանան խնդրին եւ օգնեն, սակայն պարզվեց, որ հրապարակված լուրերը բացարձակ սուտ էին, ոչ մի ինքնասպանության փորձ չի եղել, շները ապրում են երջանիկ, իսկ տղամարդը աշխատանքի է գնացել։ Խիստ դատապարտում ենք այսպիսի կեղծ եւ էժանագին տեղեկատվության հրապարակումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հորդուրում ենք տեղեկատվություն հրապարակելուց եւ հղումներ տալուց ստուգել դրա ճշմարտացիությունը, իսկ shamshyan.com-ի հրապարակումները այսուհետ դիտարկելու ենք որպես անարժանահավատ։

Փոուզիթիվ կամավորների թիմ

Հիշեցնենք,որ հունվարի 10-ին  Shamshyan.com-ը նյութ էր հրապարակել« Ինքնասպանության փորձ Երեւանում՝ հիվանդ շանը օգնել չկարողանալու պատճառով»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով