Աստղաբաշխական՝ 2-7 մլն պարգևավճարներ ՀՀ Ֆինանսների նախարարությունում

Загрузка...

 

Պետական կառույցներում պարգևատրումները, որպես կանոն, համարվում են նորմալ պրակտիկա: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) ևս որոշել է այս հարցում առաջատար դիրքեր գրավել և գործընկերներին չզիջել:

Մասնավորապես, նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ դեկտեմբերին աշխատավարձերը և պարգևատրումները իրար մեջ հետևյալ կերպ են բաշխվել.

1. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 5 մլն 480 հազար դրամ,

2. Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյան՝ 5 մլն 22 հազար 100 դրամ,

3. Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյան (Ատոմ Ջանջուղազյանի սանիկը)՝ 7 մլն 017 000 դրամ,

4. ՖՆ գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյան՝ 4 մլն 819 000 դրամ,

5. Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյան՝ 2 մլն 522 000 դրամ,

6. ՖՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Արման Ադիլխանյան՝ 3 մլն 497 000 դրամ,

7. ՖՆ բաժնի պետ Վահագն Արշակյան՝ 2 մլն 735 000 դրամ,

8. ՖՆ պետգնումների վարչության պետ Սերգեյ Շահնազարյան՝ 3 մլն 309 000 դրամ,

9. ՖՆ բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Լալա Անանիկյան՝ 3 մլն 619 000 դրամ,

10. ՖՆ մամլո քարտուղար Աննա Վարդանյան՝ 2 մլն դրամ,

11. Ֆինանսների նախարարի օգնական Տաթևիկ Պետրոսյան՝ 2 մլն 577 000,

12. ՖՆ բաժնի պետ Էդգար Մկրտչյան (ՖՆ նախարարի սանիկի քրոջ որդին)՝ 2 մլն 725 000 դրամ,

13. ՖՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի տեղակալ Վարուժան Բադանյան՝ 3 մլն 236 000։

Ինչպես նշվում է, պարգևավճարները երբեք այսքան բարձր չեն եղել որևէ գերատեսչությունում, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...