«Սոլիդ» պարգևավճարներ՝ ՊՆ-ում․ «Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ»-ը գրում է․

«Մեր տեղեկություններով պաշտպանության նախարարությունում եւս բավականին «սոլիդ» պարգեւատրումներ են եղել:

Փաստորեն, դուք եւս հետ չե՞ք մնացել «օրվա թրենդից»` հարցինք ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին . վերջինս չժխտեց: «Եղել է` պարգեւատրում»: Որքա՞ն եւ ու՞մ`. «Որքան` կդժվարանամ ասել, համենայնդեպս, մինչեւ մեկ աշխատավարձի չափով` հիմնականում  առաջանագծի հրամանատարական կազմին».:

Ի՞նչ թվերի մասինէ խոսքը.«50-250 հազար դրամի` ըստ ծառայության եւ ըստ աչքի ընկած  որակների»: Ո՞նց եք որոշում որակը` աչքաչափո՞վ. «Դրա համար կան հատուկ մեխանիզմներ»:

Պայմագրայինները նույնպե՞ս պարգեւատրվել են. «Ոչ բոլորը, բայց` այո»: Իսկ էլիտա՞ն, նախարության աշխատակիցնե՞րը. «Որոշ մասը` այո, բայց վստահաբար ավելի քիչ մասը, քան առաջնագծում»:

Դուք ստացե՞լ եք: «Այո»: Որքա՞ն. «Մեկ աշխատավարձի չափ»: Իսկ նախարա՞րը. «Չգիտեմ.  ի  դեպ հավելեմ, որ առաջնագիծը մեզ մոտ պարգեւատրվում է տարվա մեջ` երկու կիսամյակով` մեկ առաջին, մեկ` երկրորդ»»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...