Ով՞ և ինչ՞ իրավունքով է ինֆորմացիա հաղորդել պաշտոնյայի բնակարանի գողության մասին

Загрузка...

Օրերս  Shamshyan.com-ի փոխանցմամբ, Երեւանում թալանել էին Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետի տունը. գողացել են 15 մլն դրամից ավելի զարդեր:

Եւ այդ մասին առաջինը հաղորդել է ոչ թե ոստիկանության պաշտոնական police.am կայքը կամ Քննչական կոմիտեի investigative.am կայքը, այլ shamshyan.com կայքը։

«Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հաշվեքննիչ պալատի մասնագետը կրել է 15 մլն դրամից ավելի վնաս»,-ասված է shamshyan.com-ի հաղորդագրության մեջ։ Թե որտեղից՞ Գագիկ Շամշյանին վնասի չափի մասին ինֆորմացիան, հայտնի չէ։

Տուժող Արմեն Հովհաննիսյանը քանի օր է այս հրապարակման պատճառով կորցրել է հանգստությունը և դիմել է 4news.am խմբագրություն, որ իրավապահները անձին վերաբերող տեղեկատվություն են տրամադրում, առանց իր հետ համաձայնեցնելու, այն էլ՝ սխալ տեղեկատվություն։

Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր բնակարանից գողություն եղել է,բայց այն ամենը,ինչ նշված է եղել shamshyan.com-ում,չի համապատասխանում իրականությանը;ՙՆա նշեց,որ իր բնակարանից տարել են ընդամենը մեկ  ադամանդե մատանի,մի քանի մանր-մունր զարդեր,որը  միասին արժե  20$,արծաթյա զարդեր,հեռախոսներ,որոնցից ընդամենը մեկն է եղել նոր:Ընդհանուր գողունը կազմել է  մոտ  400- 500 հազար դրամի սահմաններում, բայց ոչ երբեք՝ 15 մլն դրամ։ 15 մլն դրամի գույք, նրա խոսքով, իր բնակարանում  նույնիսկ գոյություն չունի:

Արմեն Հովհաննիսյանի համար տարակուսելի է, թե ով՞ է այդպես արագ shamshyan.com-ին հայտնել իր բնակարանի գողության մանրամասներն ու իր անձնական տվյալները։Այս լուրը համացանցում մեծ հնչեղություն առաջացրեց, քանի որ խոսքը Հաշվեքննիչ պալատի պաշտոնյայի մասին է, և անմիջապես ենթադրությունների տեղիք տվեց, թե «եթե 15 միլիոնի ապրանք են տարել, ուրեմն հաստատ թալանել է», ինչը  զայրացրել է տուժողին։

Տուժողի խոսքով, ինքը  shamshyan.com-ին ոչինչ չի հայտնել,այլ ոստիկանության 1-02 ծառայությանը, որ ցերեկը իր տանից գողություն է կատարվել։Որից հետո տեսնում է,որ shamshyan.com-ն է այդ  մասին գրել , թե 15 մլն դրամից ավելի գողություն է կատարվել։

Արմեն Հովհաննիսյանին հետաքրքիր է,ով՞ է տվել shamshyan.com-ին այդ  ինֆորմացիան։

«Բնականաբար ոստիկանությունը պիտի լինի տվողը:Ոստիկանությունում ասում են՝ Քննչական կոմիտեն է տվել, ես էլ ասում եմ՝ ձեզ դատի են տալու»,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց,որ Շամշյանը պախարակում է իր անձը և ոտնահարում իր իրավունքները,ինչը զայրացրել է տուժողին և որի համար նա պատրաստվում է դատի տալ և՛ոստիկանությանը  և ՛ Գագիկ Շամշյանին,նշելով,որ բոլորս օրենքի առաջ հավասար ենք:

Տուժողը նաև մեծ վտանգ է տեսնում այս ամենի մեջ,մտածելով,որ Գագիկ Շամշանը իր հետ ոչ հանդիպել է,ոչ իրենից ինֆորմացիա ճշտել,փոխարենը իր անունից նյութ է հրապարակում:

«Նման ահռելի գումար նշելով և սուտ ինֆորմացիա տարածելով,կարծես գողերին ինֆերմացիա է տալիս,որ իմ տանը ինչ՞ կա:Ես նորից եմ կրկնում,որ նման գումարներ չունեմ և ապրում եմ համեստ բնակարանում  ի տարբերություն Գագիկ Շամշյանի:Ին՛չ է,Շամշյանը եկել է իմ տուն գույքագրում է արել,որ լավ գիտի,թե ես ին՞չ ունեմ,ինչ՛ չունեմ»-նշեց Արմեն Հովհանիսսյանը

Արմեն Հովհաննսիյանը այս ամենի մեջ մեծ վտանգ տեսնելով,չի պատրաստվում լռել:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...