Ոճիս համաձայն` հիմա ես պետք է ԱԺ ղեկավարությանն առաջարկեի չուպա-չուպս և պամպերս տալ Հայկ Կոնջորյանին:
Բայց քանի որ միտումն այնպիսին է, որ այս «փոքրիկ բանավոր վրիպակը» կարծում եմ վերջինը չէ, լուրջ առաջարկ ունեմ ԱԺ ղեկավարությանը: Հարգելի պարոն Միրզոյան, անփորձությունը թերություն չէ, բայց ԱԺ ամբիոն էլ մակապարտեզի հանդեսի տեղ չէ: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ սկսել թրեյնինգներ նոր պատգամավորների համար, որպեսզի հետո կարիք չլինի աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին բացատրել, որ նման «չարաճճիությունները» ոչ թե «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշումն է, այլ երեխայի «վրիպակը»: Սովորելը երբեք ամոթ չէ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news