Կոտայքի մարզպետը՝ բյուջեի հաշվին, միլիոնավոր դրամներ է նվիրել իր տեղակալներին

Загрузка...

Hetq.am-ը գրում է

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալներին, նրանց օգնականներին, մարզպետարանի վարչության պետերին դրամական խոշոր պարգևատրումներ է տվել: Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ մարզպետի կարգադրություններից:

Ռոմանոս Պետրոսյանը 2018 թ-ի դեկտեմբերի 17-ին ստորագրել է «N 198 Ա» կարգադրությունը, որը վերնագրված է  «ՀՀ Կոտայքի մարզպետարանի մի խումբ աշխատողների պարգևատրելու մասին»: Մարզպետարանի աշխատակիցները որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվել են մարզպետարանի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից:

Այդ կարգադրությամբ պարգևավճարներ են ստացել հետևյալ անձինք.

Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյան- 460 հազար 334 դրամ

Մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյան- 460 հազար 334 դրամ

Մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյան- 460 հազար 334 դրամ

Մարզպետի օգնական Գևորգ Առուստամյան- 258 հազար 938 դրամ

Մարզպետի օգնական Անի Չիլինգարյան- 258 հազար 938 դրամ

Մարզպետի տեղակալի օգնական Մարիամ Հակոբյան- 172 հազար 625 դրամ

Մարզպետի տեղակալի օգնական Սաթենիկ Միքայելյան- 172 հազար 625 դրամ

Մարզպետի տեղակալի օգնական Պավել Ցուգունյան- 172 հազար 625 դրամ

Մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյան- 426 հազար 384 դրամ

Պարգևատրվել են նաև վարչությունների պետեր Գրիգոր Գուլյանը, Տարոն Գևորգյանը, Լիլիթ Ստեփանյանը, Վահագն Ոսկանյանը, Հարություն Ալեքսանյանը և Մհեր Եղիազարյանը, քարտուղարության պետը և ներքին աուդիտի բաժնի պետը գլխավոր երեք մասնագետը: Պարգեւատրումների ընդհանուր չափը կազում է 5 միլիոն 792 հազար 728 դրամ:

Կոտայքի մարզպետի տեղակալներ Առնակ ԱվետիսյանըՎասակ Վարդանյանը և Լարիսա Մադոյանընշանակվել են 2018թ. հունիս ամսին և մինչև պարգևատրվելը աշխատել են ընդամենը 6 ամիս: Մարզպետի օգնական Անի Չիլինգարյանն աշխատել է ընդամենը երեքուկես ամիս: Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գրիգոր Գուլյանը աշխատել է չորսուկես ամիս: Պարգևատրվածների ցանկում է նաև ԱԺ գործող պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը: Նա Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր մինչև 2018թ. հոկտեմբերի 30-ը: Դրանից հետո անցել է աշխատանքի մարզպետարանում, իսկ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր: Մարզպետարանում փաստացի աշխատել է մոտ մեկուկես ամիս:

Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Լուսինե Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ստացվել, որ մարզպետը պարգևատրել է ընդամենը մի քանի ամիս աշխատած պաշտոնյաներին: Լուսինե Մանուկյանը մեր հարցին ի պատասխան` գրավոր պատասխան ուղարկեց, որում ասված է, որ մարզպետարանի մյուս աշխատակիցները ևս պարգևատրվել են, ուղղակի մյուսները պարգևատրվել են մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով: «Ցանկանում ենք փաստել, որ այս երկու իրավական ակտերով դեկտեմբերի 17-ին պարգևատրման է արժանացել մարզպետարանի ամբողջ աշխատակազմը, ըստ որում՝ 1-ին կարգի, առաջատար և գլխավոր մասնագետները պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով, իսկ ղեկավար անձնակազմը՝ 87%-ի չափով: Այս կոնտեքստում հաշվի չի առնվել աշխատակիցների պաշտոնավարման տևողությունը, քանի որ այս ցանկում բացառություններ լինել չէին կարող, իսկ որակյալ աշխատանք կարելի է իրականացնել նաև պաշտոնավարման ամենակարճ ընթացքում»,- ասված է Լուսինե Մանուկյանի պատասխանում:

Ծանոթանալով գլխավոր քարտուղարի հրամանին՝ պարզեցինք, որ այն Կոտայքի մարզպետարանի կայք է բեռնվել 2019 թվականի հունվարի 18-ին` ժամը 12:09-ին: Այսինքն` մարզպետարան մեր դիմելուց մոտ 30 րոպե հետո: Մարզպետարանի գլխավոր քարտուղարի կարգադրությունը կասկած հարուցեց, քանի որ պարգևատրման որոշումը թվագրված է 2018թ. դեկտեմբերի 17-ով, բայց այն ստեղծվել է այսօր:

Կրկին դիմեցինք մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատարին պարգևատրված անձանց կատարված փոխանցումները հավաստող փաստաթղթի լուսապատճենը ստանալու խնդրանքով: Լուսինե Մանուկյանը մեզ ներկայացրեց մարզպետարանին պարգևատրման վճարի չափով կատարված փոխանցումը հավաստող լուսանկար: Միևնույն ժամանակ նա նշեց, որ դա հրապարակման ենթակա չէ:

Հ.Գ. Ի դեպ, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի դեկտեմբերի 17-ի պարգևատրման կարգադրությունն էլ մարզպետարանի կայքում հրապարակել են 2019թ. հունվարի 16-ին: Մարզպետարանից հավաստիացրին, որ կարգադրությունները պարտավոր են հրապարակել և հրապարակում են, ուղղակի կոնկրետ ժամկետ չկա հրապարակման և իրենք ամսվա մեջ մեկ անգամ են հրապարակում: Հետայսու հրապարակելու են 15 օրը մեկ:

 

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

«Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար,որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը,Թալիշը ու ապրիլյանը».Վահան Բաբայան

15.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

Տեսաք չէ՞՝ վերջում Ալիևը ինչ ասեց, որ իբր 19-րդ դարի սկզբին Երևանի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել

16.02.2020

Ես դիմում եմ ՀՀ ԱԱԾ-ին.Արշակ Զաքարյան

14.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...