«Խորհուրդ կտայի Ալեն Սիմոնյանին անհարկի, պոպուլիստական և վերնագրային շահարկումների փոխարեն տալ բովանդակություն ունեցող պատասխաններ»

Загрузка...

Երեկվա՝ ՄԻԵԴ որոշման թեմայով գրառմանս այսօր արձագանքել է ԱԺ փոխնախագահը։

Լուրջ և խորքային խնդիրների մասին հարցերին պատասխանելիս խորհուրդ կտայի Ալեն Սիմոնյանին անհարկի, պոպուլիստական և վերնագրային շահարկումների փոխարեն տալ բովանդակություն ունեցող պատասխաններ։

Իրավաբանի դիպլոմ ունեցող պատգամավորը պետք է ընկալի, որ ինքը այլևս կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և Հայաստանը միջազգային կառույցներում ներկայացնող մարմնի փոխնախագահն է։ Ի վերջո պարոն փոխնախագահը պետք է զգույշ լինի, որ իր յուրաքանչյուր ելույթից հետո մասնագիտական հանրությունը ոչ թե մոռանա, այլ հիշի, որ պարոն Սիմոնյանը իրավաբան է։

 

Արփինե Հովհաննիսյանի գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...