Զարմանալի է, որ լրագրող, իրավապաշտպան և փաստաբան անձը, երբ իրավիճակը խոսում է ոչ իր օգտին, մոռանում է խոսքի ազատությունը և արդարությունը պաշտպանելու իր երբեմնի առաքելությունը

Այսօր ոստիկանության Մալաթիայի բաժնում Նարեկ Մալյանի հետ ծանոթացանք իր դեմ տիկին Զ.Մեջլումյանի տված հաղորդմանը: Ինչպես արդեն նշել էինք, խոսքը գնում է երեք հանցակազմի մասին: Ցավոք հաղորդման հեղինակը, ով հանդիսանում է նաև փաստաբան, չի նշել երեք հանցանքներից և ոչ մեկի կատարման վայրը, ժամանակը, հանգամանքները, եղանակը և այլն: Պարզապես նշված է, թե Ն.Մալյանը կատարել է այսինչ արարքները: Զարմանալի է նաև, որ հաղորդում ընդունած ոստիկանը չի փորձել մանրամասնել հաղորդումը կամ, միգուցե փորձել է, բայց դա նրան չի հաջողվել: Նույն հաջողությամբ կարելի է հաղորդում տալ յուրաքանչյուր անձի վերաբերյալ, մեղադրելով նրան ցանկացած անհեթեթ հանցանքի մեջ, օրինակ՝ ԱՄՆ 35-րդ նախագահի սպանության մեջ:

Այդ հաղորդման տեքստը համոզեց ինձ, որ մեր նախնական ենթադրությունը և պնդումը, որ այս ամենը ունի մեկ նպատակ՝ լռեցնել Ն.Մալյանին, իրականություն է: Զարմանալի է, որ լրագրող, իրավապաշտպան և փաստաբան անձը, երբ իրավիճակը խոսում է ոչ իր օգտին, մոռանում է խոսքի ազատությունը և արդարությունը պաշտպանելու իր երբեմնի առաքելությունը, իսկ խնդիրը իր օգտին լուծելու փորձ է կատարում՝ ոստիկանությանը բովանդակազուրկ հաղորդում ներկայացնելով: Էլ չեմ խոսում ակնհայտ սուտ մատնության հանցակազմի մասին:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից:

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան.168.am

04.06.2020

«Վարչապետի խոսնակը ոնց հասկանում եմ ավելի ա արագացնում իշխանափոխության պրոցեսը».Ռոբերտ Հայրապետյան

06.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով