Գեղարքունիքի երեք ամիս աշխատած մարզպետը, հասցրել է Տարոն Մարգարյաին նման ինքն իրեն պարգևատրել

Պարզվում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թույլ տված սխալը համատարած է բոլոր մարզերում : Անմասն չէր մնացել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը,ով ըստ հավաստի աղբյուրների լարված սպաում է,թե երբ են լրագրողները անդրադառնալու իր պարգևավճարներին:
Պարզվում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը <քրտնաջան> աշխատանքի համար պարգևավճար է տվել ,իր երկու օգնականներին,որոնք մարզպետարանում երկու ամսյա աշխատանքային փորձ ունեն, այն պարագայում ,երբ օրենքը հստակ սահմանում է,որ պարգևավճար կարող է ստանալ նվազագույնը վեց ամիս աշխատած մարդը: Հավանաբար քարոզարշավին իր գովքը երգելու համար մարզպետը փոխհատուցել է մարզպետարանի բյուջեից:
Այն նույն բյուջեից ,որը զավեշտալի գումար փոխհատուցեց կարկտահարությունից տուժած Վարդենիկի բնակիչներին ,մասնավորապես 400 ընտանիքի փոխհատուցվեց 700 հազար դրամ, արդունքում մեկ ընտանիքին բաժին էր հասել 1750 դրամ:
Նույն մարզպետարանի բյուջեից, որը Գեղարքունիքի մարզի Վարսեր համանքի տնակը վառված քաղաքացուն փոխհատուցեց միայն 100հազար դրամ,իսկ ընտանիքի համար տուն գնեցին ֆեյսբուքյան օգտատերերը իրենց կազմակերպած հանգանակության միջոցով:
Նույն մարզպետարանի բյուջեից, որը Դրախտիկի դպրոցի վերանորոգումը թողում է ինչ-որ բարեգործական կազմակերպությունների հույսին,որոնք մեկ կամ երկու դասասենյակ պետք է նորոգեն:
Չնայած դրանք անքան էլ առաջնային հարցեր չեն, կարևորը Գեղարքունիքի երեք ամիս աշխատած մարզպետը, հասցրել է Տարոն Մարգարյանի նման ինքն իրեն պարգևատրել,ինչպես նաև տեղակալներին և օգնականներին:
Հեղինակ Վահե Գալոյան
xosq.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով