Այսօր՝ հունվարի 20-ին, Երևանի Հերացու անվան համալսարանի մի խումբ ուսանողներ՝ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ միասին անակնկալ այցելեցին Շիրակ մարզ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռեկտորն ու ուսանողները այցելեցին հունվարի 17-ին Արթիկի ծննդատանը երկվորյակ տղաներ լույս աշխարհ բերած 40-ամյա Թինա Թորոսյանին: Թ. Թորոսյանը 2017 թվականի մայիսի 20-ին Թալիշում զոհված Կարեն Սարիբեկի Դանիելյանի մայրն է:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ուսանողների և ռեկտորի այցից զոհված հերոսի մայրը անակնկալի էր եկել: Ուսանողների, ռեկտորի և Թ. Թորոսյանի միջև տեղի ունեցավ մտերմիկ, ջերմ և անկեղծ զրույց:
shamshyan.com