Արարատ Միզոյանը նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Թերթի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի ընտանիքը Աջափնյակում կառուցվող նորակառույցում բնակարան է գնել, իսկ փաստաթղթավորումը կատարվել է կնոջ անունով: Մեր հասարակության համար գուցե դեռևս անսովոր փաստ է, բայց, ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը բազմահազար քաղաքացիների նման բնակարանը գնել է հիպոթեքով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քանի որ ԱԺ նախագահը դեռևս մամուլի քարտուղար չունի, այդ տեղեկությունը փորձեցինք ճշտել նրա օգնականից՝ Վահան Կոստանյանից: Վերջինս նշեց, որ անձնական թեմաներին վերաբերող հարցերին չի կարող պատասխանել և առաջարկեց գրավոր դիմել ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն: Հարցումը երեկ ուղարկել ենք և պատասխանն ստանալուն պես անպայման կհրապարակենք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով