Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

Загрузка...

Այսօր՝ հունվարի 28-ին, ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Ա. Ուրֆանյանի ծննդյան օրն է։ Հերոսը կբոլորեր իր ծննդյան 29-ամյակը։

Ուրֆանյանների ավագ որդին՝ Արմենակը դեռ փոքր տարիքից հստակ որոշել էր` կընտրի զինվորականի մասնագիտությունը և անձնվիրաբար կծառայի հայրենիքին: Այդպես էլ արեց: Զինակից ընկերները, զինվորները հիշում են, որ կապիտան Ուրֆանյանն անմնացորդ նվիրված էր զինվորական կյանքին, զինվորին, հայրենիքին:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում ծավալված մարտական գործողությունների ժամանակ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին հերոսաբար պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ՝ ոգեւորելով զինվորներին, կյանքի գնով պաշտպանելով դիրքը: Ոչնչացրել է թշնամու մեկ ինժեներա-հետախուզական զրահատեխնիկա և բազմաթիվ գրոհայինների:

Զոհվել է տանկի արկակոծումից:

Ծնունդդ շնորհավոր հրամանատար՝ Արմենակ Ուրֆանյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...