Daily Archives: 28.12.2018

Դադարեցվել է Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցի ֆինանսավորումը 168.am

Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի կողմից 2012 թվականին Երևանում  հիմնած շախմատի դպրոցը, որի նպատակն էր՝   աջակցել 10-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատային զարգացմանը, նպաստել շախմատի տարածմանը, խնդրի առջև է կանգնել, դադարեցվել է պետության կողմից  ֆինանսական աջակցությունը: «Քանի որ պարապմունքներն անցկացնում էինք նախկին «Միկա» մարզահամալիրում, որը դպրոցի գործունեությունը սկսելու ժամանակ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների… Կարդալ ավելին »

Քյարամ Սլոյանին գլխատած ռազմական հանցագործ, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը Ադրբեջանի իշխանությունների կողմից պարգևատրվել է BMW X6 մոդելի ավտոմեքենայով

Պարզվում է, որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատած ռազմական հանցագործ, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Էլնուր Ֆարզալիևը Ադրբեջանի իշխանությունների կողմից պարգևատրվել է ոչ միայն մեդալով.. Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեղեկություններ կան, որ Ադրբեջանի իշխանությունները Ֆարզալիևին BMW X6 մոդելի ավտոմեքենա են նվիրաբերել։ Լուսանկարը տեղադրում եմ։ Alen Ghulyanի ֆեյսբուքյան գրառումը