Daily Archives: 22.12.2018

«Ո՞ւզում եք փորձարկում անենք՝ 3-5 ամիս թող գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կո՞ւնենա». Նիկոլ Փաշինյան 168.am

«Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական ընտրությունների քարոզչության ընթացքում բազմիցս հանդես է եկել պետական կառավարման համակարգում օտիմալացման մասին հայտարարություններով և ստացել ժողովրդի մանդատն այն իրականացնելու համար: Այդ մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա. նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի և,… Կարդալ ավելին »

«Ոտքով կհասնենք Երևան և կստիպենք ազատել մեր նախագահին»․ Ստեփանակերտում բողոքի ակցիա է

lurer.com-ը գրում է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը» այս պահին Արցախի հանրապետության Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա է իրականացնում՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահի։ «Դիմում ենք, որ անհապաղ ազատ արձակեն Ռոբերտ Քոչարյանին, եթե հարկ լինի, մենք այստեղից կարող ենք ոտքով հասնել Երևան և ստիպել, որ ազատեն մեր նախագահին»,- այս մասին հայտարարեցին հավաքվածները և սկսեցին վանկարկել․ «Ազատություն, ազատություն… Կարդալ ավելին »

Երևանում կբարձրանան տուրքերն ու վճարները.hraparak.am

Երևանում 2019-ին էականորեն բարձրանալու են տեղական տուրքերն ու վճարները,ինչը հատկապես էական ազդեցություն կունենա սոցիալապես անապահով խավերի վրա, իսկ շատ երեխաներ ստիպված կլինեն չհաճախել արվեստի դպրոցներ։ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը հանդես է եկել ծախսային հոդվածների ու եկամտային մասի վերլուծությամբ, ըստ որի՝ Երևան քաղաքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ կրել են… Կարդալ ավելին »

Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ. Փաստաբան

Թե ինչո՞ւ է նա նշանակվել խորհրդական, չեմ կարող ասել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ օրերս նշանակված խորհրդական Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: «Այո, կա այդպիսի բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել… Կարդալ ավելին »

Մեկուսարաններում, փաստորեն, մնում են միայն աղքատները

ԵԿՄ նախկին Նախագահ՝ Հայկ Մարտիրոսյանը  ֆեյսբուքյան գրառմամբ  հանդես  է եկել Մանվել Գրիգորյանի ազատ արձակման հետ կապված. «Մեկուսարաններում, փաստորեն, մնում են միայն աղքատները: Բացի անարդար լինելուց` սա նաև հակասոցիալական է և` սոցիալական-խավային խտրականության դրսևորում: Քանի՞ ապտակ է դեռ գործադիրը ստանալու դատականից: Եվ ե՞րբ է այս օրինական ապօրինությունն ավարտվելու» :

Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչ հիմնավորումներով է դատարանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել: Վանաձորում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ: «Ես հասկանում եմ  մարդկանց դժգոհությունը:… Կարդալ ավելին »

Դատախազությունը ոչ հիմնավոր է համարում  առաջին ատյանի դատարանի որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Դատախազությունը ոչ հիմնավոր է համարում  առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք,  Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու,… Կարդալ ավելին »

Գործազուրկ կդառնա 50-55 հազար պետական աշխատող. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքային բարեփոխումների` նախարարությունների կրճատման, ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների փակման, ավելորդ մանկավարժների կրճատման արդյունքում մոտավոր հաշվարկներով կարող են գործազուրկ դառնալ 50-55 հազար պետական աշխատողներ: Թե պետական աշխատանքը կորցնելուց հետո նրանք ինչով են զբաղվելու՝ հայտնի չէ: Միակ տեսանելի աշխատանքը այս պահին շարունակում է մնալ տաքսու վարորդը, որոնց կառավարությունը հարկային արտոնություններ է տվել»: Առավել… Կարդալ ավելին »

Վայրի թռչունների անկման պատճառը մեխանիկական վնասվածքներն են

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վայրի թռչունների՝ առավելապես ագռավների, անկման դեպքերի վերաբերյալ քաղաքացիների անհանգստությանն արձագանքելով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկել էր դրանցից մի քանիսին գտնելու և փորձաքննության հանձնելու գործողություններ: Պատասխանատու քաղաքացիների ահազանգերի, ուղղորդումների և աջակցության շնորհիվ հայտնաբերվել ու փորձաքննության են տարվել անկած թռչունների մի քանի նմուշներ: Դրանք ենթարկվել են ախտաբանաանատոմիական փորձաքննության (դիահերձում), ինչի արդյունքում… Կարդալ ավելին »