«Ոտքով կհասնենք Երևան և կստիպենք ազատել մեր նախագահին»․ Ստեփանակերտում բողոքի ակցիա է

lurer.com-ը գրում է

«Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը» այս պահին Արցախի հանրապետության Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա է իրականացնում՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դիմում ենք, որ անհապաղ ազատ արձակեն Ռոբերտ Քոչարյանին, եթե հարկ լինի, մենք այստեղից կարող ենք ոտքով հասնել Երևան և ստիպել, որ ազատեն մեր նախագահին»,- այս մասին հայտարարեցին հավաքվածները և սկսեցին վանկարկել․ «Ազատություն, ազատություն մեր ղեկավարին»։

Հավաքվածները պնդում են, որ թե’ Եվրոպան և թե’ Հայաստանի հազարավոր բնակիչներ Ռոբերտ Քոչարյանի կողքին են։

«Ով չգիտի, թե ինչ է տեղի ունեցել 1991-95 թվականներին, նա չի կարող մեզ հասկանալ, մենք լիահույս ենք, որ ամանորին մեր նախագահը կլինի իր ընտանիքի անդամների կողքին»,- իր ելույթում ընդգծեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով