Ֆրանսիան հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ 168.am

Դիվանագիտական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին շրջանում Ֆրանսիան սկսել է հատուկ հետաքրքրություն ցուցաբերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը սկսել է տեղեկություններ հավաքել գործի մանրամասների վերաբերյալ, իսկ նախօրեին Փարիզից Երևան է ժամանել հեղինակավոր «Լը Մոնդ» պարբերականի մի լրագրող, որը մեկ ժամից ավելի տևած հանդիպում-հարցազրույց է անցկացրել երկրորդ նախագահի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ օր առաջ:

Մեզ առայժմ չհաջողվեց ճշտել, թե երբ է հրապարակվելու այդ հարցազրույցը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով