Նիկոլի կորցրած նախիջեւանյան բարձունքները iravunk.com

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնում է Իրան-Հայաստան ռազմավարականճանապարհը», – ահազանգում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ու մանրամասնում.

«Ըստ «Ինտերֆաքսի» հաղորդման, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւըերկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է, որ ադրբեջանական բանակի լիակատար հսկողությանտակ է անցել 11 հազար հեկտար տարածք՝ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանիուղղությամբ, ընդորում՝ ռազմավարական բարձունքներ, որոնց տիրապետելը թույլ է տալիսլիովին վերահսկել Հայաստանի տարածքում գտնվող ռազմավարական ճանապարհները եւհաղորդակցության ուղիները: Պարզ է, որ Ալիեւն ակնարկում է Իրան-Հայաստանռազմավարական նշանակությամբ ճանապարհին»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

:Քաղաքագետի կարծիքով՝ եթե նույնիսկչափազանցություն համարենք 11 հազար հեկտարտարածքի մասին Ալիեւի հավակնությունըբարձունքներիմասով նրա հայտարարությունը վերջին ամիսներին քանիանգամ հաստատվել է նաեւ հայ փորձագետների կողմից.«Բացի այդ նույն հատվածում՝ Արենիի ուղղությամբ, անցածամիսներին մի քան անգամ գնդակոծումներ ենիրականացվել:
Հայաստանում իշխանափոխությունից հետո շատանգամներ է բարձրացվել ապրիլյան պատերազմիժամանակ կորցված 800 հեկտարի հարցը, սակայննախիջեւանյան հատվածում բարձունքներ կորցնելը թեռազմավարական նշանակությամբ եւ թե դրանից բխող հետեւանքների տեսակետից միանշանակտարբերվում է: Ապրիլյան պատերազմի եւ դրա ընթացքում 800 հեկտար կորցնելու արդյունքումհայկական կողմին հաջողվեց հակառակորդին պարտադրել Սանկտ Պետերբուրգում ուՎիեննայում ձեռք բերված կարեւոր պայմանավորվածությունները, որոնք հեղափոխությունիցհետո մի քանի րոպեների ընթացքում փոշիացվելով փոխարինվեցին Ալիեւ-Փաշինյանվերելակային անորոշ պայմանավորվածությամբ: Դա ի տես այն բանի, որ նախիջեւանյանբարձունքների գրավման արդյունքում հայկական կողմի հասցեին հնչեցվում է այնպիսիսպառնալիք, որի իրագործման դեպքում դժվար չէ պատկերացնել, թե ինչ ճակատագիր կսպասվիՀայաստանին»:

Քաղաքագետը զգուշացնում է, որ Արեւելքում ուԱրեւմուտքում փակ սահմաններիիսկ հյուսիսում ձմռանեղանակին հաճախ փակ վիճակում հայտնվող սահմանիդեպքում Իրանի հետ Հայաստանի հարավային սահմաննու ռազմավարական ճանապարհները ոչ միայնՀայաստանի սահմաններինայլ նաեւ Արցախի շփմանգծերում իրավիճակի ցանկացած սրման դեպքում դրսիաշխարհի հետ Հայաստանի հաղորդակցման միակվստահելի ուղին են համարվումինչն այսօր հայտնվել էթշնամու լուրջ սպառնալիքի ներքո:

«Հզոր իշխանությունները մինչեւ հակառակորդի հետբանակցության սեղանին նստելը փորձում են տարբերտեսակի ռազմավարական առավելություններ ձեռք բերելովճնշում գործադրել դիմացի կողմի վրա, իսկ ՆիկոլՓաշինյանը, «թավշյա հեղափոխությունը» Արցախարտահանելուն զուգահեռ առաջիկա ամիսներինպատրաստվում է Ալիեւի հետ բանակցության սեղանիննստել այն պայմաններում, երբ միանշանակ փչացրել էՀայաստանի անվտանգության երաշխիքները համարվողՌուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, իսկորպես «թավշյա հեղափոխության» պարգեւ նախիջեւանյանհատվածում ռազմավարական նշանակությամբբարձունքները հանձնելով, հակառակորդին թույլատրել էՀայաստանի հարավային սահմանների ու ճանապարհների հասցեին աննախադեպսպառնալիքներ հնչեցնել», – ընդգծում է Ռ. Մարգարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով