Ի՞նչ է հայտարարագրել քաղաքապետի առաջին տեղակալը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Հ. Սարգսյանը հայտարարագրել է երկու բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 550 000 ՀՀ դրամ և 4500 ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
2018թ. հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 4 860 158 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Նշենք, որ Հրաչյա Սարգսյանն այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 29-ին:

Մինչ առաջին փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելը, նա 2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ–ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով