«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀԿ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորիթեկնածու, է Ռեֆորմիստների կուսակցույան նախագահ Վահան Բաբայանը :
-Պարոն Բաբայան արդեն մեկ շաբաթ է մեկնարկել է քարոզարշավը , ինչպե՞ս եք գնահատում ընթացքը և կազմակերպվածությունը:
-Կածում եմ քարոզարշավը ընդհանուր առմամբ , որ այսօր տեղի է ունենում հիմնականում երկու բևեռների միջեւ է : Բոլորիս քաջ հայտնի այս իրավիճակներում այլ կուսակցություններ չեն կարողանում լիարժեքորեն ապահովել իրենց խոսքն ու տեսակետներն, ցանկացած տեղ` կլինի մեդիա դաշտ թե այլ տեղ: Այսօր պայքարը գնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի և ընդիմադիր հիմնական բևեռի Հանրապետական կուսակցության միջև: Ուզենք թե չուզենք այդպես է : Թե ինչպիսի առաջընթաց և պատկեր կստանան այս առաջիկա շաբաթվա մեջ մենք դեռ կտեսնենք: Պայքարը երկու բևեռների միջև շարունակվում է :
-Պարոն Բաբայան ինչով կբացատրեք այն , որ «Իմ Քայլի» պատգամավորները խուսափում են հհկակաների հետ բանավիճելուց :
-Այստեղ կա երկու պրիզմա և երկու տեսակետ , իրենք իրենց տեսակետն են արտահայտում ինչ-որ մեկնաբանություններով , բայց կա ճշմարտություն և իրականություն : Համենայն դեպս ինչքան էլ չսիրեն Հանրապետական կուսակցությանը ինչքան էլ քննադատեն ` Հանրապետական կուսակցության հիմնական ներկայացուցիչները խոսնակները ունեն փորձ բոլորը տեղյակ են այդ հարցերից : Մյուս թևում մնենք ունենք վարկանիշային աճ : Բանավեճային գործընթացում այդ մարդիկ կունենան խնդիր , որովհետև նախ տեղյակ չեն իրենց որոլտներից և տեղյակ չեն ինչ պետք է պատասխանեն: Կարող է այնպիսի հարցեր տրվեն , որոնց պատասխանները իրենք չունեն: Այդ իսկ պատճառով օրինաչափ է , որ իրենք պետք է ռեյտինգային կորստի խնդրի առաջ կանգնելու համար խուսափեն բանավիճելուց , բայց իրենք էլ առաջ կբերեն իրենց մեկնաբանությունները , դա էլ է նորմալ:
Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք «Իրավունքի» տեսանյութում.
ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ