7-րդ գումարման ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփված են։
Փաստերը, որոնք անժխտելիորեն կարող ենք մատնանշել, այն են, որ
1. Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը, որը տխրահռչակ վարչապետի ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ։
2. ՀՀ-ն կունենա ընտրված պառլամենտ, բայց առանց պառլամենտարիզմի, որովհետև անցողիկ շեմը հաղթահարած երկու կուսակցությունները ածանցյալ են առավելագույն ձայներ ստացած կուսակցությանը։ (դրանում կարելի է համոզվել լսելով վերջիններիս քաղաքական առաջնորդների ելույթները)
3. Այս խորհրդարանը ամենայն հավանականությամբ կգործի առանց ընդդիմության, որը մեղմ ասած ուղիղ համեմատական է բռնապետություններին․․․բայց կունենա արտախորհրդարանական ըդդիմություն։
4. Եթե սա այն խորհրդարանն է, որին «ժողովուրդը» ցանկանում էր տեսնել, ապա շնորհավորում եմ ամբոխներին և միևնույն ժամանակ ցավում նրանց համար, որովհետև այլևս չկա այն ուժը, որի վրա կարող եք բարդել ձեր խմբագրապետի անհաջողությունները։
5. Դուք օր օրի ավելի մեծ հիասթափությամբ պետք է հիշեք ընտրության այս օրը, որովհետև ամեն օր ստիպված եք հասկանալ, որ ձեր դժբախտությունների միակ մեղավորը դա դուք եք, և ինչպես ժողովուրդն է ասում «ամեն մարդ իր խելքից է տուժում»։
Ցավում եմ, որ այս ընտրությունները լինելու են վճռորոշ մեր պետության միջազգային վարկանիշի անկման հարցում և միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ ես ու պետության ապագայով մտահոգված շատ այլ երիտասարդներ շարունակելու ենք պայքարն այնպես, ինչպես Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթում։
#մտահոգ_եմ