Մոսկվայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը

Загрузка...

Մոսկվայում քննարկվում է լեգենդար հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման վայրի ընտրության հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, շանսոնյեի երաժշտական ստեղծագործությունները, հնարավոր է, շուտով հնչեն Զամոսկվորեչիեում գտնվող Մոսկվայի երաժշտության միջազգային տանը, եթե հուշարձանը տեղակայվի հաստատության բակում:

Քաղաքի իշխանությունները դեռևս հարցում են անցկացնում բնակիչների շրջանում, թե որտեղ ավելի լավ կլինի տեղադրել Ազնավուրին նվիրված հուշարձանը:

Ինչպես պարբերականին հայտնել է ՌԴ-ում Ջավախքի սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը, Մոսկվայի Քաղաքային դումայում հավանության է արժանացել հուշարձանը մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու միտքը: Սակայն, հուշարձանի տեսքը որոշելու համար պետք է նախ ընտրվի համապատասխան վայրը: «Հուշարձանը պատրաստվելու է բրոնզից: Քանդակը կկառուցվի հայ համայնքի միջոցներով: Ազնավուրը ողջ մանկությունն անցկացրել է ռուսական միջավայրում, նրա ծնողները խոսել են ռուսերեն, և նա շատ էր սիրում այցելել Մոսկվա: Այդ հուշարձանը կդառնա ռուս-ֆրանսիական, ռուս-հայկական և, ընդհանրապես, բազմազգ բարեկամության խորհրդանիշ»,- նշել է Արաբյանը:

Նմանատիպ նորություններ

Աղբահանության խնդիրը մնում է չլուծված... Ահազանք Դավիթաշեն գյուղից: Բնակիչները բողոքում  են,որ  արդեն մեկ շաբաթ է աղբահանության մեքենա չի մտնում   Դավիթաշեն գյուղ: «Աղբի սարերը ,որ ...
Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի ... Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք արձանագրում ենք մեր ժողովրդի բացառիկ միասնականությունն ու կամքը՝ կառուցելու ազատ, խաղ...
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ծիծեռնա... ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սերժ Սարգսյանի հետ է ...
Նա մնացել է այն ղեկավարը, ով կարող է իր շուրջը հավ... Սերժ Սարգսյանին Ծիծեռնակաբերդում նկարող տասնյակ տեսախցիկներն ապացույցն էին այն բանի, որ նրա անձի հանդեպ լրագրողների հետաքրքրությունը եռապատկվել է,...
«Ո՞վ է Պեսկովը, չգիտեմ… հա՜, մամուլի խոսնա՞կը. չէ`... «Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են` խմբակցությունում ծանր են տարել Ձեր բարձրաձայնած միտքը, որ անհրաժեշտություն կա ռուսական ալիքների հեռարձակումը ...
«Ժամանակ». ԵՊՀ ռեկտորն ուզում է ցույց տալ, որ իր հ... «Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երեւանի պետական համալսարան այցից առաջ համալսարանի ռեկտորատ է այցելել նրա օգնականներից ...
«Նա այդ սկզբունքով թերթ է ղեկավարել… հիմա էլ` պետո... Տեղյակ ենք` -Մարդը` իր ենթագիտակցական համակարգով` -Չակրաներով, քվանտային արձագաքներով. -Կախված է իր բնավորության առաջնային գծից. Հ.Գ. -Եթե գտ...
Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանութ... Արմեն Աշոտյանն իր էջում գրում է. «Ճիշտ կլիներ, որ Հայաստանի վարչապետի այսօրվա՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում, հիշատակվեր նաեւ ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...