Մարտին Էռնեկյանը՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի բաժնից տեղեկանում ենք, որ Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI) հայտարարել է Մարտին Էռնեկյանին «Օդանավակայանների միջազգային խորհրդի» ղեկավար մարմնի նոր նախագահ ընտրելու մասին:

«Ցանկանում եմ ողջունել Մարտին Էռնեկյանին որպես ACI-ի նոր նախագահ: Մարտինը ճանաչված և հաջողակ գործիչ է այս ոլորտում: Ավելի քան մեկ տասնամյակ լինելով ACI-ի Լատինական Ամերիկա-Կարիբյան տարածաշրջանի գրասենյակի ակտիվ անդամ, իսկ 2016-ից՝ վերջինիս նախագահ, Մարտինը մեծ փորձ է ձեռք բերել ներկայիս պաշտոնը ստանձնելու համար»,-ասել է ACI-ի գլխավոր տնօրեն Անգելա Գիթենսը:

Մարտին Էռնեկյանը ավելի քան 17 տարվա փորձ ունի տարատեսակ բիզնեսների ղեկավարման ոլորտում յոթ տարբեր երկրներում՝ մասնավորապես Լատինական Ամերիկայում և Եվրոպայում:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ: Ներկայումս շատ կարևոր ժամանակաշրջան է ավիացիոն ոլորտի և հատկապես օդանավակայանների համար: Մենք համախմբվում ենք՝ բավարարելու համաշխարհային օդային ծառայությունների աճող պահանջարկը և մարդկանց ծառայեցնելու այն սոցիալական և տնտեսական օգուտները, որ կբերի այդ աճը: Մեծ անհամբերությամբ եմ սպասում սկսելու իմ աշխատանքը Խորհրդի, մեր անդամների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ՝ շարունակելու պաշտպանել օդանավակայանների շահերը ողջ աշխարհում, քանի որ երկարաժամկետ հեռանկարում մեր հետևողական զարգացումն է»,- հայտարարել է Մարտին Էռնեկյանը:

Մարտին Էռնեկյանը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գլխավոր տնօրենն է, Հայաստանի ազգային հերոս Էդուրդո Էռնեկյանի զարմիկը։

 

Yerevan.today

 

150.000.000.000 դրամի կորուստ կառավարության անպատասխանատու արարքների պատճառով

24.03.2020

«Եվս մեկ հիշեցում Հռոմի Պապից քաջատեղյակ, բայց սեփական երկրի հոգևոր առաջնորդից բացարձակ անտեղյակ պատգամավորին».Անի Մարգարյանը`Սերգեյ Բագրատյանին

25.03.2020

Վավերագրական ֆիլմ Սերժ Սարգսյանի մասին

28.03.2020

Արարատի մարզում կորոնավիրուսը տարածվել է ծննդատան միջոցով.yerevan.today

26.03.2020

«Երկրի հերը անիծողը զարմանում է թե ,ո՞նց կարող է մարդը 40հզ դրամով ապրել».Հովհաննես Խաչատրյան

27.03.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով