Մակունցը բյուջեի սուղ միջոցներից 600.000 գտավ պոռնոպոեզիային պարգեւատրելու համար

Ամիսներ առաջ «Իրավունքն» անդրադարձել էր, որ ՀՀ մշակույթի մշակութակիր նախարար, այժմ արդեն ԱԺ պատգամավորի թեկնածու Լիլիթ Մակունցի համար մշակույթի գործչի չափանիշներ են համարվում այլասերվածություն, պոռնոգրաֆիա քարոզող «մշակույթի գործիչները»:

Օրեր առաջ Երեւանում տեղի ունեցավ «Գրքի երեւանյան երկրորդ փառատոնը», որի շրջանակներում էլ կայացավ ամենամյա գրական մրցանակաբաշխությունը` «Արձակ» եւ «Պոեզիա» անվանակարգերում: Արդյունքում` «Պոեզիա» անվանակարգում Առաջին մրցանակը` 600.000 դրամ տրվեց հայհոյախառն պոռնոպոեզիայի մեծ վարպետ, գռեհկաբանության տիրուհի ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ում հանրությունը ճանաչում է որպես «փռիկի, ֆռիկի, ծլիկի ու պլորիկի» մասին բանաստեղծություններ ձոնող: Որպեսզի ընթերցողի համար ամեն ինչ ավելի իրատեսական լինի, նախապես ներողություն խնդրելով` մեջբերենք նրա ամենամեղմ ստեղծագործություններից մեկի բառապաշարից մի հատված.

Image may contain: 2 people, people smiling, people standing«Ծլի, ծլի, ծլիկս,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

պստըլիկ խլւլիկս,

ձայնազուրկ ու թլիկս,

անլեզու ծլիկս,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

գեղագանգուր ցլիկս,

ամենակուլ բկլիկս,

վարդաշրթունք պցիկս,

անլուսամուտ խցիկս…»:

Ի դեպ, վերոնշյալ տիկինը մշակույթի նախարարի պաշտոնակատար Լ. Մակունցի թեթեւ ձեռքով ընդգրկված է Մշակույթի նախարարությանը կից ստեղծված խորհրդում, որտեղ հավաքված են նաեւ վիոլետգրիգորյանական գռեհիկ ոճին չզիջող այլ «արվեստի գիտակներ», ովքեր իրենց խորհուրդներով օգնում են ոլորտից անտեղյակ նախարարին, ուղիներ սովորեցնում, հավանաբար, թե ինչպես ավելի հեշտ կազմաքանդել ու այլասերել հայ բազմադարյան մշակույթը: Իսկ մշակույթից կիլոմետրերով հեռու նախարարն էլ, թեպետ արձակուրդում եղած ժամանակ, տեղեկալ Վահե Բուդումյանի ձեռքով իր վերջին առաքելությունն էլ կատարված համարեց: Իսկ ինքն արդեն մի քանի օր է սեփական քարոզն է անում անձամբ եւ բակեբակ, տնետուն անցնելով` բնակիչների քվեներն է աղերսում, որ օրեր անց ընտրվի պատգամավոր: Մնում է հուսալ, որ մանդատը չի պատրաստվում ծառայեցնել այլասերվածությունը հիմա էլ օրենսդրական դաշտ բերելուն:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

iravunk.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով