Միշիկը փողերը հետ է ուզում
«Լուսավոր Հայաստանի» եւ այդ կուսակցության պապա Միքայել Մինասյանի միջեւ կռիվ է ընկել։ Բանն այն է, որ Էդմոն Մարուքյանը հսկայական գումարներ է վերցրել Միքայել Մինասյանից եւ երաշխավորել է, որ իր գլխավորած «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանում լինելու է երկրորդ քաղաքական ուժը։
Ավելին, օգտագործելով իր ամերիկյան կապերը, որտեղ Էդմոն Մարուքյանը «շպիոն» է աշխատում սեփական երկրի դեմ, Էդմոնը կազմակերպել է մի կեղծ սոցհարցում, ըստ որի՝ «Լուսավոր Հայաստանը» կարող է լինել երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում։ Եւ ահա այդ «կտերը» տալով Միքայել Մինասյանին, Էդմոնը վերջինիս կթել է այնպես, ինչպես ինասյան Միշիկն է կթել ողջ Հայաստանի տնտեսությունը։
Եւ քանի որ դեկտեմբերի 9-ի ընտրությունները պայթեցրեցին Էդմոնի փուչիկը, վերջինս կլիմաքս տանող կնոջ նման ընկել է հիստերիայի մեջ ու իր բոլոր դժբախտություններում մեղադրում է «Բարգավաճ Հաաստանին», որի պատճառով ինքը հիմա չի կարողանում մարսել Միշիկի փողերը։ Միշիկը փողերը հետ է ուզում եւ խոստացել է ամեն գնով ստանալ։ Իսկ Միշիկը փող հաշվել լավ գիտի։
Գրում է Գևորգ Պետրոսյանը