SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին քաղաքի մուտքի մոտ, ի նշան բողոքի, 200-ից ավելի քաղաքացիներ փակել են գլխավոր ճանապարհը և պարզաբանում են պահանջում իշխանություներից, թե ինչի համար են գրավով ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնողներն ասում էին. «Մենք պարզաբանում ենք պահանջում ու թող գան մեզ ասեն, թե ինչի համար այսպես եղավ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news