Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից

Դեկտեմբերի 3-ին, ժամը 03:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Դալմա Գարդեն Մոլ» համալիրի մոտակայքում՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ հատուկ տեխնիկայի մոտենալը՝ փրկարարներն իրականացրել են հերթապահություն, ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով