Daily Archives: 13.11.2018

Պատրաստ եմ պատասխանել նաև մեր հարգելի ԶԼՄ- ների հարցերին

Վաղը ժամը 13:00 Ազդակ մամուլի ակումբում կհայտարարվի Ռեֆորմիստների կուսակցության որոշումը Աժ արտահերթ ընտրությունների վերաբերյալ և կհայտարարվի այն կուսակցության անունը ում հետ Ռեֆորմիստները կգնան ընտրությունների: Պատրաստ եմ պատասխանել նաև մեր հարգելի ԶԼՄ- ների հարցերի Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՝Վահան Բաբայան

«Սիրով կփակեմ այդ խաշի հաշիվը». Էդմոն Մարուքյանը՝ Էդուարդ Շարմազանովին

«Սիրով կփակեմ այդ խաշի հաշիվը, որովհետև վստահ եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն է լինելու 7-րդ գումարման Ազգային ժողովում»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հրավերին՝ հավաքվել խաշի սեղանի շուրջ և հաշիվը կփակի նա, ով կանցնի հաջոդր ԱԺ: Ըստ Մարուքյանի՝ ինքը շատ… Կարդալ ավելին »

Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում

AD TV «Հարցազրույցում» Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է։ Ռեֆորմիստները մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին դաշինքով կամ համագործակցային այլ ձեւաչափով՝ ոչ իշխանական դաշտի քաղաքական ուժի կամ ուժերի հետ։ Վահան Բաբայանը համարում է, որ Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ պարզ իշխանափոխություն։ Նա քննադատում է կառավարության կադրային քաղաքականությունը, բայց միաժամանակ ընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի՝… Կարդալ ավելին »

Չկա երկիր, որը զարգացել է հանրահավաքներով և մարդ բռնելով. yerevan.today

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների և վերջիններիս աշխատել չցանկանալու մասին, ինչպես և սպասվում էր, բուռն արձագանք առաջացրեց։ Այն, որ ցանկացած երկիր զարգանում է միայն աշխատելով և արժեք ստեղծելով, ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Սակայն, վարչապետ դարձած անձն այդ մասին հիշում է միայն հիմա։ Նրան այդ պաշտո՞նն էր պակասում և… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը՝ «Մարտի 1-ի» բախումների հրահրիչներից մեկը. ՀՀԿ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀԿ խորհուրդը երեկվա հանդիպումից հետո քննարկել է քաղաքական հայտարարության նախագիծ՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակի և Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրությունների մասին: ՀՀԿ հայտարարությունում մանրամասնորեն նշվում է, թե ինչու իրենց կողմից փոխանցվեց իշխանությունը, ինչ բացթողումներ ունի կուսակցությունը, ինչում է մեղադրում նոր իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, սակայն, «Մարտի 1-ի» գործով: «Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը հանդիպեց… Կարդալ ավելին »

Գործարարն՝ ընդդեմ պաշտոնյաների.կոռուպցիոն սկանդալ meganews.am

Գործարար Վարշամ Ղարիբյանը, ով հանրությանը հայտնի է«Շանթի Յուրա» անունով, 2005թ-ից իր սեփականությունը հանդիսացող գործարանի տարածքի վաճառքի արդյունքում  հայտնվել է քաշքշուկների մեջ եւ կորցրել է թե՛ իր սեփականությունը,եւ թե՝ չի ստացել վաճառքի պայմանագրով նախատեսված գումաը: Ղարիբյանը  Meganews.am-ին պատմում է, որ 852,2 քմ ընդհանուր մակերեսով գործարանը առք  ու վաճառքի պայմանագրով վաճառել է ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր… Կարդալ ավելին »

«Ես հիմա էլ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն եմ, բայց ՔՊ-ից չստացա ոչ մի առաջարկ». ինչո՞ւ Ստեփան Գրիգորյանը միացավ «Սասնա ծռերին»

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով: 168.am-ը զրուցել է Ստեփան Գրիգորյանի հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ նման որոշում կայացրեց. – Պարոն Գրիգորյան, 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը, արդյունքում՝ 3 ոստիկան զոհվեց։ «Սասնա ծռերի» այդ քայլին ի՞նչ որակում եք տալիս։ – Նախ՝ քննությունը… Կարդալ ավելին »

Հայաստանը դեկտեմբերի 9-ին թեստ է հանձնելու

«ԱԺ արտահերթ ընտրություններում կարևոր են լինելու հասարակական տրամադրությունները, և այն, թե որ ուժին նախապատվություն կտա հասարակությունը: Եթե ակնհայտ հակառուսական դիրքորոշում ունեցող ուժերը ստանան մեծ տոկոսներ, դրանից պետք է հետևություն անեն Հայաստանի ուղղությամբ ռուսական քաղաքականությունը մշակողները: Սա թեստ է լինելու: Սակայն հայ հասարակությունում ներկայումս լուրջ հակառուսական տրամադրություններ չկան: Դրանք ավելի ակտիվորեն գեներացնում են քաղաքական ուժերը՝ ինչ-ինչ… Կարդալ ավելին »