Նիկոլ Փաշինյանը՝ «Մարտի 1-ի» բախումների հրահրիչներից մեկը. ՀՀԿ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀԿ խորհուրդը երեկվա հանդիպումից հետո քննարկել է քաղաքական հայտարարության նախագիծ՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակի և Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրությունների մասին:

ՀՀԿ հայտարարությունում մանրամասնորեն նշվում է, թե ինչու իրենց կողմից փոխանցվեց իշխանությունը, ինչ բացթողումներ ունի կուսակցությունը, ինչում է մեղադրում նոր իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, սակայն, «Մարտի 1-ի» գործով:

«Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր, ՀՀ վարչապետը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները և իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետևանքների ծանրությունը: Սակայն հանրությանը դա ներկայացվեց որպես ցուցարարների դեմ ուժ կիրառելու սպառնալիք, թեև հետագա գործողությունները, ինչպես նաև ապրիլի 22-ի հանդիպմանը նախորդած օրերին իրավապահների քայլերը հստակ ցույց տվեցին, որ իշխանությունները չունեին նման ծրագրեր և նպատակներ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուրը՝ politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով