Խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին՝ մեկ-մեկ ինքն էլ իջնի, նստի տաքսի․ Վահան Բաբայանը՝ AD TV «Հարցազրույցում

AD TV «Հարցազրույցում» Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է։ Ռեֆորմիստները մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին դաշինքով կամ համագործակցային այլ ձեւաչափով՝ ոչ իշխանական դաշտի քաղաքական ուժի կամ ուժերի հետ։ Վահան Բաբայանը համարում է, որ Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ պարզ իշխանափոխություն։ Նա քննադատում է կառավարության կադրային քաղաքականությունը, բայց միաժամանակ ընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանքը քաջալերելու մոտեցումը։ Իշխանափոխությունից հետո, Բաբայանի համոզմամբ, երկիրը պետք է զարգանա բարեփոխումների ճանապարհով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով