Daily Archives: 09.11.2018

Ինչի՞ համար է ՔՊ-ն եկել իշխանության

«Իրավունք» պարբերականը գրում է. «Վերջին օրերին կտրուկ ավելացել է ադրբեջանասերների քանակը: Հայտնի կապտամազ Ասյա Խաչատրյանի թրքասիրառատ գրառումներին եւ հրապարա­կած լուսանկարներին որոշ անձինք հավանություն են տալիս եւ նույնիսկ անկեղ­ծանում, որ իրենք մեծ ուրախությամբ ընկերություն կանեն թուրք-սւզերիների հետ, կգնան Ադրբեջան եւ մեծ հաճույքով կհյուրընկալեն նրանց այստեղ: Ապա Ասյային «ոգեշնչելու» եկավ իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» կու­սակցության հոգաբարձուների խորհրդի անդամ,… Կարդալ ավելին »

«Ես Շարմազանովի հետ կգնայի հետախուզության. իմ կողմանկիցներին կոչ կանեմ, որ նրան ձայն տան». Գուրգեն Եղիազարյան

«Եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցանկանար, Ընտրական նոր օրենսգիրքը 100 տոկոսով կանցներ: Ոտքից գլուխ 7 հոգի էին, բայց իրեն ձայն տվեցին ու կարգեցին վարչապետ, մի հատ ԸՕ կար ու հանկարծ չի անցնում, ո՞վ է արել, ինքն է արել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց  հրապարակախոս, հասարակական գործիչ  Գուրգեն Եղիազարյանը: Նա կարծիքով՝ «Իմ Քայլը»… Կարդալ ավելին »

Սեֆիլյանի անձնագիր ստանալու դիմումը մերժվել է

Ժիրայր Սեֆիլյանն օգոստոսի 1-ին դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Armdaily.am-ի հետ զրույցում Սեֆիլյանի մամուլի խոսնակ Վահագն Ավագյանն ասաց, որ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվել է.«Մեզ խորհուրդ է տրվել պաշտոնապես դատարան դիմել, սակայն մենք չենք դիմել, քանի որ իմաստը չենք տեսնում դատարանին դիմելուն»: Սեֆիլյանը դիմել է նաև… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը խոշոր գործարարների հետ քննարկել է ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը, տեղական արտադրողի շահերի պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր: Գործարարները ողջունել են կառավարության տնտեսական քաղաքականությունը, մասնավորապես, Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները,… Կարդալ ավելին »

Հին Հայաստանի հետ համեմատած իրավիճակը դեպի վատն է փոխվել. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի FIP.am կայքը հրապարակել էր իր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել։ Այս դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, ինչը, ըստ ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի, իրենց համար շոկային անակնկալ էր։ «Մեզ համար անակնկալ էր, որովհետև… Կարդալ ավելին »

Աջ ղեկով մեքենաների ներմուծման համար ժամանակավոր լուծում է գտնվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը աջ ղեկով մեքենաների ներմուծման հետ կապված համալիր մոտեցում չունի: «Մենք աջ ղեկով մեքենաների ներմուծման հետ կապված համալիր մոտեցում չենք պատկերացնում, քանի որ օրենքն արգելում է այդ մեքենաների ներմուծումը։ Մենք այս փուլում ինչ լուծում էլ տայինք, դա կլիներ մասնակի, որը, պարզ է, ինչ-որ չափով չէր բավարարելու ներկրողներին»,-… Կարդալ ավելին »

«Սասնա ծռերը» վերջնագրով են խոսում «վոժդի» հետ. «Իրավունք»

«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրների՝ «Սասնա ծռերին» ահավոր դուր չի եկել այն, ինչ իրենց մասին ասել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Մեր աղբյուրի վկայությամբ՝ Վարուժան Ավետիսյանի բավականին կոպիտ հրապարակային խոսքից զատ, նույն «ծռերը» նաև Նիկոլ Փաշինյանին են փոխանցել, որ եթե Օսիպյանը երկար մնա ոստիկանապետի պաշտոնին, ապա դա հղի է ամենաանկանխատեսելի… Կարդալ ավելին »

«Շուտով մայրաքաղաքում կստեղծվի շուրջօրյա շարժական պարեկային ծառայություն. կլինեն ծառայողական նոր մեքենաներ, համազգեստ, զենքեր». Վալերի Օսիպյան

Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներ: Ոստիկանության պետն անդրադարձավ օրեր առաջ իր ստորագրած ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին հրամանին: Դրա մեջ մանրամասն ներկայացված են ոստիկանության աշխատանքային հիմնական պայմաններն ու աշխատողների ծառայողական փոխհարաբերությունները, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Ոստիկանության պետը… Կարդալ ավելին »