«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրների՝ «Սասնա ծռերին» ահավոր դուր չի եկել այն, ինչ իրենց մասին ասել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Մեր աղբյուրի վկայությամբ՝ Վարուժան Ավետիսյանի բավականին կոպիտ հրապարակային խոսքից զատ, նույն «ծռերը» նաև Նիկոլ Փաշինյանին են փոխանցել, որ եթե Օսիպյանը երկար մնա ոստիկանապետի պաշտոնին, ապա դա հղի է ամենաանկանխատեսելի հետևանքներով:
Այսինքն՝ այդ կառույցը արդեն վերջնագրերով է խոսում վոժդի հետ»:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: