«Ես Շարմազանովի հետ կգնայի հետախուզության. իմ կողմանկիցներին կոչ կանեմ, որ նրան ձայն տան». Գուրգեն Եղիազարյան

«Եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցանկանար, Ընտրական նոր օրենսգիրքը 100 տոկոսով կանցներ: Ոտքից գլուխ 7 հոգի էին, բայց իրեն ձայն տվեցին ու կարգեցին վարչապետ, մի հատ ԸՕ կար ու հանկարծ չի անցնում, ո՞վ է արել, ինքն է արել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց  հրապարակախոս, հասարակական գործիչ  Գուրգեն Եղիազարյանը:

Նա կարծիքով՝ «Իմ Քայլը» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնություն կկազմի:

«100 տոկոսով կվերցնի Աժ-ն, նոր մնացածի հետ կխոսի: Փառք Աստծո, Մուկուչյանն իր տեղում նստած է: Պարզվեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս, բայց ես մի ամբողջ օր Կենտրոնում պտտվեցի, 3-4 հոգու հազիվ տեսա: ԱԺ-ի դեպքում էլ 99.9 տոկոս կհավաքեն, փոքրիկ գրպանիկում էլ մի ընդդիմություն կունենան սարքած»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա նա նկատեց. «ՀՀԿ-ականների մեջ մի 20 տոկոս ազնիվ մարդ կա, որնք կապ չունեին ալան-թալանի հետ: Երիտթևին ընդհանրապես չեմ սիրել՝ համարելով պատեհապաշտներ, բայց ես Շարմազանովի հետ կգնայի հետախուզության, հույս ունեմ, որ նա ԱԺ կանցնի: Իմ կողմանկիցներին կոչ կանեմ, որ նրան ձայն տան: Սերժ Սարգսյանն իմ երկիրը քարուքանդ է արել, մեր պատմության մեջ գուցե ամենավատ ղեկավարն է եղել, բայց արի ու տես, որ տղաներ կան, հայտարարում են, թե նրա զինվորն են, հետո կհասկանան, որ պետք չի նրա զինվորը լինել»:

Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ ՀՀԿ-ականների մի մասը կգնա ՔՊ, ազնիվների շարքում կլինեն նաև նրանք, ովքեր թալանել են երկիրը: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, նա նշեց.

«Հիմա չէ, բայց հետո հաշվեհարդար կտեսնեն ԲՀԿ-ի հետ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անի Կարապետյան

Աղբյուրը՝ 168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով