Daily Archives: 03.11.2018

Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանը լինելու են ՔՊ ցուցակում

Հանրապետական կուսակցության  ցուցակով ընտրված պատգամավորներից  2-ը կընդգրկվեն  «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում։ Այս մասին NEWS.am– ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ մնարամասնելով, ովքեր են լինելու այդ պատգամավորները։ Ավելին՝  news.am   տեսանյությում  

Ավազակային հարձակում Երևանում. «Բոնուս» մթերային խանութի 22-ամյա հացթուխը թալանել է նույն խանութի 49-ամյա մենեջերին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը «ԳՈՒՏ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ… Կարդալ ավելին »

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ները, որոնցից մեկն էլ մխրճվել է խանութի մեջ. խանութի աշխատակիցները հրաշքով են փրկվել, իսկ վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

  Երեկ՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 50 հասցեի դիմաց բախվել են Զովունի գյուղի բնակիչ՝ 28-ամյա Խաչիկ Թեքելյանի վարած Opel մակնիշի 34 PR 689 համարանիշի և Քանաքեռ 12 փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Մանուկյանի վարած Opel մակնիշի 35 NG 486 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանի 10 ստերը. Ինչո՞ւ է ստի կյանքը Հայաստանում երկարել

Նոյեմբերի 1-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում այս տարի արդեն 5-րդ անգամ քննարկվեց վարչապետի ընտրության հարցը: Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն իրեն հատկացված 1 ժամն այս անգամ որոշեց օգտագործել տնտեսության վերջին շրջանի զարգացումները մեկնաբանելով: Նա 10 փաստեր ներկայացրեց՝ փորձելով «ապացուցել», թե տնտեսությունում դրական տեղաշարժեր են լինում, ու «տրանսֆորմացիայի» գործընթաց է: Ողջունելով վերջապես փաստերով խոսելու մոտեցումը, այնուհանդերձ,… Կարդալ ավելին »

ԼԳԲՏ ֆորումը կանցկացվի Երևանում

«Նոր սերունդ» ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե նոյեմբերի 15-18-ը Երևանում նախատեսված ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը տեղափոխվել է այլ երկիր: «Ֆորումն իրականացվելու է, այն լինելու է բացառապես փակ քննարկման ձեւաչափով: Քննարկումը փակ կլինի նաեւ լրատվամիջոցի ներկայացուցիչների համար, ցանկացած տեսանկարահանում նույնպես կարգելվի»: Սերգեյ Գաբրիելյանը նշում է, որ գեյ-շքերթ կամ որեւէ հանրային միջոցառում նախատեսված չէ, նույնիսկ… Կարդալ ավելին »

Ովքե՞ր են ուզում խցկվել ՔՊ ցուցակ․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական ուժերն ինտենսիվորեն պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ցուցակներ են կազմում, բանակցություններ են վարում անհատների և այլ կուսակցությունների հետ, ուսումնասիրություններ են անցկացնում՝ հասկանալու ընտրողների իրական տրամադրությունները: Մեր տեղեկություններով, բավական բարդ կացության մեջ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մի կողմից, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, ՔՊԿ–ի ցուցակ մտնելու համար լուրջ հերթեր են,… Կարդալ ավելին »

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել համապատասխան տեղեկանք ստանալու համար: Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է, Ազգային ժողովի պատգամավոր առաջադրվելու համար պահանջվող տեղեկանք ստանալու համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն Ոստիկանության անձնագրային ծառայությանը:   ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՈՐ… Կարդալ ավելին »

Արթուր Գևորգյանը կառաջադրվի․ ՔՊ-ի՞ց․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին հարցրինք՝ կառաջադրվի՞: Ռեյտինգայինով թերեւս՝ այո։ «ՔՊ»-ի՞ց։ «Կորոշենք»։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքին, առաջ գտնում էր, որ դժվար թե առաջադրվի, հիմա ասում է՝ «օրը գա՝ բարին հետը»։ Քրգործ կար Ձեր նկատմամբ, դրա համա՞ր չեք առաջադրվի։ «Իմ նկատմամբ չի կարող քրեական… Կարդալ ավելին »

Այսօր մենք Տիգրանակերտը չէինք ունենա, եթե Սամվել Բաբայանը չլիներ, ես էլի եմ ասում` դա իր հրամանն է եղել` մտնել այդ շրջանն ազատագրելու, և այդտեղից խուճապը գնաց ամբողջ ազերիների մեջ»:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն այժմ «Հայ Ազգային Կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության նախագահն է, ինչպիսի՞ դեր է ունեցել մեր պատմական տարածքների ազատագրման հարցում, որոնք ՀԱԿ-ից Զոյա Թադևոսյանը վերջերս հրապարակայնորեն անվանեց գրավյալ տարածքներ: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում հակիրճ և որոշակի անդրադառնալով պատմական փաստերին, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, «Տիգրան Մեծ» գնդի հիմնադիր… Կարդալ ավելին »