Daily Archives: 03.11.2018

Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը կալանավայրում կարող է վատթարանալ

Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի գործով առայժմ նորություն հայտնել չի կարող, քանի որ նախաքննությունը գաղտնի է ընթանում: «Ոչ թե տեղեկություն ունեմ ու չեմ հայտնում, այլ չեմ տիրապետում որևէ ինֆորմացիայի, մենք նույնպես սպասում ենք նախաքննական մարմնի գործողություններին»,-նշեց նա: Փաստաբանը իր պաշտպանյալի հետ շաբաթական 1-2 անգամ հանդիպում է, պաշտպանական… Կարդալ ավելին »

Ո՞նց կարելի է նման համաներում կիրառել մարդասպանների համար․ ՊՊԾ գնդում զոհված Գագիկ Մկրտչյանի մայրը զայրացած է.

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր քրեական գործերով համաներումը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշման շուրջ քննադատություններին։ Զեյնալյանը նշել էր, որ եթե ՊՊԾ գնդում սպանվածների հարազատները կամ պատանդառուները առարկեն, «Սասնա Ծռերի» հանդեպ համաներում չի կիրառվի։ Կատեգորիկ կերպով դեմ եմ այդ համաներմանը, ո՞նց… Կարդալ ավելին »

«ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում միանշանակ կունենա ներկայություն՝ իշխանական, թե ընդդիմադիր, թող ժողովուրդը որոշի». Էդուարդ Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ – Պարո՛ն Շարմազանով, խորհրդարանը նախօրեին իրավունքի ուժով արձակվեց։ Ի՞նչ տպավորություններ ունեք, կա՞ ափսոսանք, թե՞ ոչ։ – Թե ես ի՛նչ տպավորություններ ունեմ, կարծում եմ՝ Ազգային ժողովում 10 րոպեանոց իմ ելույթում հնարավորինս ձևակերպեցի և՛ վարչապետ Փաշինյանի կառավարության գործունեության վերաբերյալ, և՛ իմ քննադատությունը հնչեցրի արտաքին ու ներքին քաղաքականության… Կարդալ ավելին »

Դուք վիկինգների նման շարունակեք «դըմփ-դըմփ-հու»-ն, բայց նրանց նման մի՛ վախեցեք հրաբխի ձայներից, ձեզ զգացեք լիարժեք իշխանություն, միայն թե «տեսարաններից» դուրս տեսեք իրականությունը, քանի որ անշեղորեն, բացվող ամեն օրվա հետ դուք դրան ավելի ու ավելի եք առերեսվելու

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Farmanyan Samvel Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի կարողանում ինքն իրեն լիարժեք իշխանություն զգալ։ Զոռով չէ՝ Նիկոլը չի կարողանում իրեն Հայաստանի բոլոր քաղաքացիների առաջնորդը զգալ։ Վստահ եմ, որ այդպես չի զգալու անգամ առաջիկա ընտրություններում հյուսիսկորեական չափումներով համոզիչ հաղթանակ տանելուց հետո։ Այդպես չի զգալու, անգամ եթե Հայաստանում… Կարդալ ավելին »