Daily Archives: 01.11.2018

Իրականում քաղաքականությունը անբարոյականություն չէ, այն անբարոյական են դարձնում անբարոյական մարդիկ, որոնց իրական տեղը քաղաքական աղբանոցն է..

Դիմում եմ Հայաստանի արժանապատիվ և բանական քաղաքացիներին. եկեք օգտագործենք գալիք խորհրդարանական ընտրությունները՝ քաղաքական մարմնավարճառությանը վերջ դնելու և առողջ քաղաքական մթնոլորտ ձևավորելու նպատակով և ուղղակի ձայն չտանք այն թեկնածուներին, ովքեր օրինակ Հանրապետականից փախնում են ՔՊ և հիմա էլ առաջադրվելու են ՔՊ-ով… Իրականում քաղաքականությունը անբարոյականություն չէ, այն անբարոյական են դարձնում անբարոյական մարդիկ, որոնց իրական տեղը քաղաքական աղբան… Կարդալ ավելին »

Մինչև այս չէի մտածել, որ երկիրը որևէ մեկին պարտք կարող է մնալ…տիկնայք և պարոնայք երկիրը և մենք պարտական ենք Ձեզ…Ձեր տեսակը 《Նոր Հայաստանը》շատ է կարոտելու

ՀՀ 6-րդ գումարման ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով (թեպետ այս իրավունքը սնվել և հասունացել էր եսամոլությամբ, փառասիրությամբ, մարդկային փոխհարաբերությունների դեգրադացմամբ, ու սեր և հանդուրժողականություն բառերի՝ աշխարհի բոլոր լեզուներով բառարաններում առկա հականիշներով երևույթներով )։ Այս գումարման Ազգային Ժողովը, հատկապես իր պատմության վերջին 6 ամիսների ընթացքում ապացուցեց շատ բան և շատերին։ Որպես քաղաքական այս խառնաշփոթին անմասն չմնացած… Կարդալ ավելին »

Եթե Փաշինյանը ռեյտինգային համակարգը վերացներ, մարզերում խնդիր էր ունենալու. Վահան Բաբայան (Ռեֆորմիստներ կուսակցություն) (video)

«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն, այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդարադրձավ ԸՕ-ի և նոր ԸՕ-ի չանցնելուն.«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ռեսուրսներ ունեցողները չխառնվեցին ԸՕ-ի քննարկումներին: Բայց այդ մարդիկ կան ու այդ մարդիկ, երբ մտան խաղի մեջ, ոչ ոք չի կարող կանխորոշել ընտրություն արդյունքները»: Ըստ Վահան Բաբայանի՝ եթե պետք լիներ նոր ԸՕ-ն կընդունվեր: Մանրամասները՝ տեսանյութում.… Կարդալ ավելին »

Ձեր թիմակիցները ներքնաշորերով կամերաներն էին փակում. Շարմազանովը քննադատեց Փաշինյանի Կառավարությանը

  Ես հեռու եմ այն մտքից, որ 6 ամսում թռնելու էինք եւ ապրեինք դրախտում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ–ական պատգամավորը հիշեցրեց, որ երբ մայիսին Նիկոլ Փաշինյանն առաջադրվում էր որպես վարչապետի թեկնածու, հայտարարվում էր, որ սիրո եւ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը թեւակոխելու է… Կարդալ ավելին »

Նիկոլը հիմա չի լսի իմ խորհուրդները, քանզի ես նրա ամենասուր, բայց նաև ամենասրտացավ քննադատներից եմ, բայց երբ հասկանա, որ ես ճիշտ էի առնետներն արդեն հասցրած են լինելու կործանման եզրին հասցնել իր իշխանությունը

Սահմանադրությունն ու օրենքները բռնաբարելով, սեփական խոստումներն ու տեսակետները փոխելով ու սեփական ժողովրդին խաբելով՝ Նիկոլը փաստացի զոռբայությամբ զավթեց իշխանությունը և այսօր էլ դնում է իշխանության բռնազավթման վերջնակետը, դարձյալ զոռբայությամբ հասնելով գերծող, լեգիտիմ խորհրդարանի լուծարմանը… Բայց ամենասարսափելին այն է , որ լինելով անսկզբունքային մարդ, Նիկոլը փաստացի ձևավորում է անսկզբունքային մարդկանց, դավաճանների ու անգաղափար մարդկանց իշխանություն, խրախուսելով դավաճանությունը… Կարդալ ավելին »

Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության շնորհիվ հանրությունը հիշեց երբեմնի Հայֆիլմը

Կինոն բարդ արվեստ է և թանկարժեք։ Հայֆիլմի շուրջ հույզերը, կրքերը, մտքերը, էներգիան 2 տարի լցվեցին խտացան և հասավ Նոր Հայաստան և նոր իրավիճակ։ Հայաստանը շատ փող չունի բայց ունի հզոր և տաղանդավոր երիտասարդներ, Հայաստանը մեծ հնարավորություններ չունի բայց ունի ստեղծարար երիտասարդություն։ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը ( ղեկավար Ռեժիսոր Հայկ Բաբայան ) ունի նոր մտահաղացումներ  Հայֆիլմի փրկության… Կարդալ ավելին »

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են 2019 թվականի ԵԱՏՄ բյուջեին, միության թվային օրակարգին: Ի թիվս այլ հարցերի քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին, ինչպես նաև ԵԱՏՄ և Չինաստանի միջև… Կարդալ ավելին »

Խորհրդարանն ընդունել է համաներում հայտարարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել եւ միաձայն ընդունվել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ… Կարդալ ավելին »

Բելգիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կոսովոյում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին

Հոկտեմբերի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Կոսովո։ Պատվիրակության կազմում են ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լևոն Այվազյանը, այլ պաշտոնյաներ։ Դավիթ Տոնոյանը Պրիշտինայում հանդիպել է Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար, գեներալ Սալվատորե Գուոչիի հետ։ Հանդիպումն անցել էջերմ և անմիջական քննարկումների մթնոլորտում։ Գեներալ Գուոչին շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչությանղեկավարին Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ խաղաղապահների բարեխիղճ ծառայության համար։ Դավիթ Տոնոյաննիր հերթին ընգծել է հայ խաղաղապահների առաքելության իրականացման գործում հրամանատարության ցուցաբերած աջակցությանկարևորությունը։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ։ Զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Դավթյանը զեկուցել է զորախմբի գործառույթների,առաջադրվող խնդիրների, օրակարգի և ծառայության կրման հետ կապված այլ հարցերի մասին։ Դավիթ Տոնոյանը շրջել է ռազմաբազայում,ծանոթացել զորանոցային պայմաններին։ ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է նաև Սլատինա ռազմական օդանավակայան, որտեղ հայ խաղաղապահները կատարում են իրենցառաքելությունը։ Տեղում ծանոթանալով ծառայության պայմաններին և խաղաղապահների հետ քննարկելով առաքելության հետ կապված բոլորհարցերը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել զորախմբի հրամանատարությանը։ Դավիթ Տոնոյանընաև խրախուսել է առաքելության ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած խաղաղապահներին։