Daily Archives: 01.11.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջ:

Կառավարությունը մոտ 170 մլն դրամ կհատկացնի համայնքներում կապիտալ ներդրումներ իրականացնելու նպատակով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: ՀՀ համայնքներին 2018թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 167 մլն 954 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզպետարաններին: Հիմնավորման համաձայն՝ 2018թ. առաջին 9 ամսվա ընթացքում… Կարդալ ավելին »

Սորոսյան ծորակներից սնվող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» վարկաբեկված խումբը փորձում է վերակենդանանալ

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» խմբի անդամները վարկաբեկված են, ու պետք է թողնել, որնրանք այդպես էլ մնան վարկաբեկված ՝ Սորոսի հիմնադրամի պիտակը ճակատներին: Այս մասինՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգնման»նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը: «Իրենք վարկաբեկված են նաև այն առումով, որ բացահայտվեց խմբավորման անդամԿարեն Պետրոսյանի և Սորոսի հիմնադրամի միջև կապը: Նախկին հոգևորականների, այդթվում և նախկին հայր Կորյունի պահանջը Կաթողիկոսի հրաժարականի մասին՝ ո՛չԱստվածաշնչով է արդարացվում, ոչ էլ եկեղեցու ներքին կանոնակարգով: 1700 տարի առաջ է մշակվել Հայոց Առաքելական սուրբ եկեղեցու կանոնակարգը, անցել էբազում փորձությունների միջով, և դարերից եկած այդ փաստաթուղթը Կաթողիկոսիհրաժարականի պահանջ չի նախատեսում: Այդ մարդկանց մի մասն ուղղակի մոլորյալներեն, մյուս մասը՝ հստակ ուղղորդվում է արևմուտքից, մասնավորապես, Սորոսի կողմից»,-նշեց պարոն Այվազյանը: Վերջինս նկատեց՝ շարժման նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ Հայոց եկեղեցու կառավարմանմոդելը փոխվի. «Իրենց նպատակն այն է, որ Կաթողիկոսի ընտրությունը լինի ոչ թե հատուկխորհրդի կողմից՝ ձեռնադրման և օծման միջոցով, այլ Հայոց Կաթողիկոսն ընտրվի ամբոխիկողմից, ինչպեսկատարվում է մի շարք եկեղեցիներում, որտեղ , օրինակ, ամբոխը կարող էորոշել, որ իրենց համայնքի եպիսկոպոսը լինի կին միասեռական»: Մեր հարցին, թե կապ տեսնո՞ւմ են խմբի անդամների ու լգբտ-ականների միջև, որոնք ի դեպպատրաստվում են այլասերվածների շքերթ անցկացնել Երևանում, Այվազյանը պատասխանեց՝ուղիղ կապ հայտնաբերված չէ խմբավորման անդամների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներիմեջ, սակայն մեկ բան ընդհանուր է՝ դա ֆինանսավորման աղբյուրն է, ինչը շատ խոսուն փաստ է: «Կարեն Պետրոսյանը և Հայաստանում այլասերում տարածողները ֆինանսավորվում եննույն հիմնադրամի կողմից, դա Սորոսի հիմնադրամն է, ինչը թույլ է տալիս հանգելհետևության, որ եկեղեցու դեմ այս շարժումն ու այլասերում քարոզող ֆորումի անցկացումըուղղորդվում է միևնույն կենտրոնի կողմից»: Իսկ թե ինչո՞ւ այդ տխրահռչակ խումը որոշեց նորից ակտիվանալ, Հայկ Այվազյանն ասացհետևյալը. «Քանի որ իրենք վարկաբեկված են և ժողովուրդը դա տեսնելով՝ իրենց չմիացավ,հիմա փորձում են ինչ-որ կերպ իրենց վրա կրկին ուշադրությունը հրավիրել: Նրանք կփորձենբախումներ հրահրել, որպեսզի լրատվամիջոցները գան, նկարենի, որպեսզի իրենք փորձենվերակենդանանալ»,- եզրափակեց պարոն Այվազյանը:   haydzayn.am

Բիրտ լեզուն թավշյա հեղափոխությունը դարձնում է երկաթյա

Աշխատելով Գերմանիայում, այդ թվում՝ Բունդեսթագում, առիթներ եմ ունեցել գրել ճառեր տարբեր պաշտոնյաների համար: Հիմա էլ շարունակում եմ գրել՝ ամեն անգամ հաշվի առնելով նոր առանձնահատկությունները: Այսօր, երբ հակում կա ամեն ինչ կարճացնելու, արագացնելու, հեշտ չէ երկար ճառերի միջոցով ասելիքդ ասել: Ճառերը 20 րոպեից ավելի չպիտի լինեն, անիմաստ է: Իմ ճառերը հիմնականում 15-րոպեանոց են, եթե իհարկե, ճառախոսը… Կարդալ ավելին »